Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վերգինե Սուրենի Գրիգորյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1945թ. սպետեմբերի 15-ին, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2012թ. մրցութային կարգով անցել է դոցենտի պաշտոնի և աշխատում է առ այսօր այդ պաշտոնում:

2006-2011թթ. աշխատել է որպես դոցենտ 0,5 հաստիքով, իսկ 2011-2012 ուսումնական տարում՝ դոցենտ 1,0 հաստիքով:

1994-2006թթ. աշխատել է ամբիոնում, որպես ասիստենտ 0,5 հաստիքով:

1987թ. ստացել է ավագ գիտական աշխատողի գիտական կոչում ՍՍՀՄ-ի ԲՈՀ-ի կողմից:

1986թ. մրցութային կարգով անցել է ավագ գիտական աշխատողի պաշտոնի:

1981թ. տեղափոխվել է կենսաքիմիայի ամբիոն, որպես կրտսեր գիտական աշխատող:

1969թ. գործուղվել է Մոսկվա որպես ասիստենտի պաշտոնակատար և անցել է ԴՈԲ-ի 2 ամսյա կուրսեր՝ Սեչենովի անվան №1 բժշկական ինստիտուտում:

1968թ. ընդունվել է աշխատանքի Երևանի պետական բժշկական ինստիտուտի օրգանական քիմիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ:

Գիտական գործունեություն

1976թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Օլեֆինների և ցիկլոօլեֆինների հիդրոկարբօքսիլացումը մրջնաթթվի և դրա եթերների օգնությամբ մթնոլորտային ճնշման տակ թթվային կատալիզի պայմաններում» թեմայով:

2002-2007թթ. զբաղվել է «Թունավոր նյութերի կլանումը և հեռացումը օրգանիզմից պոլիմերային սորբենտների օգնությամբ» գիտահետազոտական աշխատանքների ուսումնասիրությամբ:

Ունի 49 գիտական աշխատանք,որից 9-ը ուսումնամեթոդական ձեռնարկներ են:

2008թ.-ից նա հանդիսանում է կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի անդամ:

Վերապատրաստումներ

1998թ. անցել է մանկավարժական և մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման դասընթացներ ԵՊԲՀ-ում:

2013թ., 2017թ. մասնակցել է ԵՊԲՀ-ում կազմակերպված «Հոգեբանություն», «Մանկավարժություն» «Թեստերի կազման մեթոդաբանություն» մոդուլներին:

Պատվոգրեր

2005թ. ԵՊԲՀ-ի կողմից շնորհվել է պատվոգիր երկարամյա անբասիր աշխատաքների համար:

2010թ. եՊԲՀ-ում կրթության, գիտության, բժշկության բնակավառներում անբասիր աշխատանքների համար:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 աղջիկ և 5 թոռ