Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զարեհ Ավետիքի Տեր-Ավետիքյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1944թ., 15 ապրիլի, ք. Կիրովաբադ

Աշխատանքային գործունեություն

1967թ. -ից աշխատել է Ապարանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում,որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ, այնուհետև ք. Երևանի շտապ օգնության հիվանդանոցի ավագ վիրաբույժ:

1989 թ-ից առ այսօր Առողջապահության Ազգային Ինստիտուտի, այնուհետև Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

2003 թ-ից Ք.Երևանի <<Վիրաբուժության Բժշկական Կենտրոնի>> տնօրեն:

2013 թ-ից Ք. Երևանի <<Գրիգոր Նարեկացի>> ԲԿ-ի ընդհանուր, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության կլինիկայի ղեկավար:

2016 թ-ից ՀՀ ՊՆ գլխավոր վիրաբույժ-կոնսուլտանտ:

Գիտական գործունեություն

1982 թ. –Ք. Նովոսիբիրսկում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1984-1988թթ. – Ք. Մոսկվայում ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոնի դոկտորանտ

1988 թ. – Ք. Մոսկվայում,Խորհրդային գիտական վիրաբուժության կենտրոնում,պաշտպանել է թեզ <<Ռեկոնստրուկտիվ վերականգնողական վիրահատություններ̀ չավարտված էզոֆագոպլաստիկայի և արհեստական կերակրափողի հիվանդությունների ժամանակ>> թեմայով,

Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ երկրների և Եվրոպայի գիտաբժշկական հրատարակչությունների ավելի քան 200 հոդվածների, երեք մենագրությունների, մեկ ատլասի, երկու հեղինակային գյուտերի, տաս ռացիոնալիզատորական առաջարկությունների ,չորս գիտամեթոդական ձեռնարկների հեղինակ,

5 դոկտորական և տասնմեկ թեկնածուական դիսերտացիաների ղեկավար

Պարգևներ

Ա.Վ. Չիժևսկու անվան ոսկե մեդալ (ՌԴ)

ՀՀ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ ի ոսկե մեդալ և մի շարք պատվոգրեր Առողջապահության նախարարության ,Ազգային ժողովի և այլ կազմակերպությունների կողմից

Մասնագիտական գործունեություն

1995-2007թթ. Ք. Երևանի գլխավոր վիրաբույժ

1998-2005 թթ.-ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ

1998 թ-ից ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

2008 թ-ից ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

2010 թ-ից ԵՊԲՀ վիրաբուժության, ուրոլոգիայի, վնասվածքաբանության և անէսթեզիոլոգիայի մասնագիտացված գիտական խորհրդի նախագահ

<<Հայկական վիրաբուժության XXI>> ասոցիացիայի փոխ. նախագահ

Հայաստանի վիրաբույժների գիտական հանրության նախագահության անդամ

Պանկրեատոլոգների համաշխարհային ասոցացիայի անդամ

Բազմաթիվ գիտաբժշկական հրատարակչությունների խմբագրական կոլեգիայի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա: