Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զարուհի Հուսիկի Գևորգյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1972թ., 10 մայիս, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2021 թ-ից  մինչ այսօր «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտում որպես լաբորատորիայի  վարիչ

2019թ-ից  մինչ այսօր ԵՊԲՀ լաբորատոր  ախտորոման ամբիոնի վարիչ

2018-2021թթ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային  համալիրում որպես լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար

2002-2018թթ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում  որպես լաբորատոր դիագնոստիկ ծառայության ղեկավար

2002-2018թթ համատեղության կարգով  «Նորք Մարաշ» սրտաբանական հիվանդանոցում որպես բակ.լաբորատորիայի վարիչ

2011թ-ից    ԵՊԲՀ  որպես դասախոս

1996-2001թթ աշխատել է ք. Երևանի «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցում որպես բժիշկ-մանրէաբան

1996-2001թթ աշխատել է ՀՀԳ.Ա՚՚Ա, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում, Մոլեկուլյար գենետիկայի լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող

1995-1996թթ աշխատել է ք. Երևանի Մյասնիկյանի շրջանի սան.էպիդկայանում բժիշկ-համաճարակաբան:

Գիտական գործունեություն

2010թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզը «Սուր աղիքային վարակների սոցիալ-հիգիենիկ և բժշկաաշխարհագրական բնութագիրը ՀՀ-ում դիսբակտերիոզի և հակաբիոտիկակայունության զարգացման ասպեկտները սալմոնելոզի ժամանակ» «Համաճարակաբանություն» ԺԴ. 00.16 մասնագիտությամբ

Հեղինակ է շուրջ 55 ուսումնագիտական հրապարակումների,

1 մեթոդական ձեռնարկի, համահեղինակ է 2 ուսումնական գրքերի:

 

Մասնագիտական գործունեություն

2014թ.-ին դարձել է ԱՄՆ-ի մանրէաբանների ասոցացիայի անդամ

2016թ.-ից հանդիսանում է ՀՀ ԱՆ գլխավոր լաբորատոր մասնագետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա