Գիտական կադրերի պլանավորման և պատրաստման բաժին
Նպատակը
Ապահովել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական ներուժի զարգացումը, իրականացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի կադրային հերթափոխը, ապահովել գիտական կադրերի երիտասարդացումը, պահպանել գիտական դպրոցը և հզորացնել գործող գիտական հետազոտությունները:
Խնդիրներ
Իրականացնել գիտական կադրերի պլանավորումն ու պատրաստումը ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության համակարգի միջոցով՝ ամբիոնների և հետազոտական խմբերի կարիքներին համապատասխան,
- Կազմակերպել ասպիրանտուրայի ընդունելության քննությունները,
- Կազմակերպել և իրականացնել հետազոտողի` գարնանային և աշնանային շրջանի որակավորման քննությունները,
- Կազմակերպել գիտական կադրերի վերապատրաստումը,
- Կազմակերպել հետազոտողի կրեդիտային համակարգով ընդհանուր և մասնագիտական կրթական դասընթացներ,
- Իրականացնել համապատասխան կրեդիտների հաշվարկում,
- Ապահովել յուրաքանչյուր հետազոտողի անհատական գործավարույթը
- Կազմակերպել Համալսարանի գիտակոորդինացիոն խորհրդի, փորձագիտական հանձնաժողովների, էթիկայի կոմիտեի և առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողովի գործունեությունը
Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով:
Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով: