Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրան հետբուհական III-րդ մակարդակի կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված բժիշկ-մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով՝ 4 տարի, որի ընթացքում բացի որակավորման քննությունից ասպիրանտից պահանջվում է ձեռք բերել համապատասխան կրեդիտներ:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրությունը:

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություն մասնագիտական առարկայից:

Մասնագիտական քննությանը կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր մինչ այդ հանձնել են օտար լեզվի իմացության ստուգման հետևյալ քննություններից մեկը

  • անգլերեն TOEFL (iBT)՝ 46 կամ IELTS՝ 5.5
  • գերմաներեն ON DaF` 60
  • ֆրանսերեն TCF` 200 միավոր

 

Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն 

Անհրաժեշտ ձևաթղթեր

Գիտական կադրերի պատրաստման ծառայության անհրաժեշտ ձեվաթղթեր

Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողով

Գիտակոորդինացիոն խորհուրդ

Ընդունված կարգեր

Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների հարցաշարեր

Որակավորման մասնագիտական քննությունների հարցաշարեր

ԺԴ.00.01-Մանկաբարձություն և գինեկոլոգիա ԺԴ.00.02-Մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, բջջաբանություն և սաղմնաբանություն ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ալերգոլոգիա և իմունոլոգիա) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Արյունաբանություն) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Գաստրոէնտերոլոգիա) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Թոքաբանություն) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (մաշկավեներաբանություն) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ռազմադաշտային թերապիա) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ֆթիզիատրիա) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Ռեաբիլիտոլոգիա և սպորտային բժշկություն) ԺԴ.00.03-Ներքին հիվանդություններ (Նեֆրոլոգիա) ԺԴ.00.04-Սրտաբանություն ԺԴ.00.05-Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն ԺԴ.00.06-Մանկաբուժություն ԺԴ.00.07-Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն ԺԴ.00.07-Նյարդաբանություն,հոգեբուժություն և թմրաբանություն (Հոգեբուժություն և Թմրաբանություն) ԺԴ.00.07-Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն (Սեքսոլոգիա) ԺԴ.00.08-Ուռուցքաբանություն ԺԴ.00.09-Ախտաբաական անատոմիա և դատական բժշկություն ԺԴ.00.10-Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա ԺԴ.00.11-Բժշկական ռադիոլոգիա ԺԴ.00.12-Ստոմատոլոգիա ԺԴ.00.13-Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԺԴ.00.14-Դեղաբանություն ԺԴ.00.15-Վիրաբուժություն (անոթային) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (դիմածնոտային) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (կրծքային) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (մանկական) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Նյարդավիրաբուժություն) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (պլաստիկ) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (սրտային) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (վիրաբուժական հիվանդություններ) ԺԴ.00.15-Վիրաբուժություն (Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժություն) ԺԴ.00.15-Վիրաբուժություն ԺԴ.00.16-Համաճարակաբանություն ԺԴ.00.17-Հանրային առողջության և առողջապահության կազմակերպում ԺԴ.00.18-Քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ ԺԴ.00.19-Աչքի հիվանդություններ ԺԴ.00.20-Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում ԺԴ.00.21-Ուրոլոգիա ԺԵ.00.01-Դեղագիտություն Գ.00.04-Բիոքիմիա Գ.00.07-Մանրէաբանություն Գ.00.15-Գենետիկա

Կապ մեզ հետ

Հեռ․ (010) 301 022

Էլ-հասցե․ science@ysmu.am