Գիտահետազոտական կենտրոն
- Մորֆոլոգիական հետազոտությունների լաբորատորիա
- Իմունոֆերմենտային հետազոտությունների լաբորատորիա
- Շրջակա միջավայրի, հիգիենայի և թունաբանության լաբորատորիա
Գիտահետազոտական ստորաբաժանումների նպատակը
Համալսարանի գերակա ուղղություններով լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների իրականացում:
Փորձարարական և կլինիկալաբորատոր հետազոտության արդիական եղանակների յուրացում և ներդրում:
Խնդիրները
- Համալսարանի ամբիոնների աշխատակիցներին, գիտական խմբերին, ասպիրանտներին, հայցորդներին և ուսանողներին` ինքնուրույն և ԳՀԿ-ի հետ համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու համար աշխատանքային պայմանների ապահովում և գիտական խորհրդատվական օգնության տրամադրում:
- ԳՀԿ բազայի վրա կլինիկական օրդինատորների և ուսանողների ինքնուրույն գիտական խմբերի ստեղծում` տեսական և գործնական բժշկության առավել արդիական ուղղություններով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
- ԳՀԿ համապատասխան ստորաբաժանումներում ուսանողների հետ գիտագործնական պարապմունքների անցկացում` հետազոտական սարքավորումների օգտագործման տեխնիկայի և հետազոտության ժամանակակից մեթոդների յուրացման նպատակով:
- Գիտաշխատողների որակավորում, վերապատրաստման և մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Նեյրոգիտության լաբորատորիա
Պատմություն
21.06.2016թ. ԵՊԲՀ հոգաբարձուների թիվ 16 որոշմամաբ ԳՀԿ կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի հետազոտությունների լաբորատորիաները միավորվել և անվանվել են նեյրոգիտության լաբորատորիա:
15.01.2020 թ. ԵՊԲՀ հոգաբարձուների թիվ 2 որոշմամաբ նեյրոգիտության լաբորատորիան հաստատվել է առանձին կառուցվածքով:
Նեյրոգիտության լաբորատորիայի հետազոտությունները հանդիսանում են ԵՊԲՀ գերակա ուղղություն: