Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրահասանելի գիտություն

Լինելով առաջատար բժշկագիտական հաստատություն՝ ԵՊԲՀ-ն կարևորում է հանրահասանելի գիտության սկզբունքները և գիտական տվյալների պատշաճ համակարգումը՝ գիտական հանրության ջանքերի համատեղման, ինչպես նաև հասարակությանը ծառայություն մատուցելու համատեքստում:

Հանրահասանելի գիտությունը հետազոտական աշխատանքների և դրանց արդյունքների թվային գործիքներով և ցանցային եղանակով տարածման, օգտագործման և վերարտադրման նոր քաղաքականություն է, որը փոխլրացնում է գիտական արդյունքների հրապարակման համընդհանուր պրակտիկային: Այս քաղաքականությունը մշակվել և վավերացվել է Բեռլինի Մաքս Պլանկ միության կողմից 2003 թվականին կազմակերպված բաց հասանելիության կոնֆերանսի շրջանակում Բեռլինի Հռչակագրով: Էրազմուս+ հիմնական գործողություն 2-ի շրջանակներում բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի միջոցով ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում» (MINERVA) (Ref. nr.: 597912-EPP-1-2018-1-MD-EPPKA2-CBHE-SP) ծրագրի շրջանակում ԵՊԲՀ-ն ծանոթացել է հանրահասանելի գիտության քաղաքականությանը և 2021 թվականին ստորագրել է Բեռլինի Հռչակագիրը:

ՄԻՆԵՐՎԱ ծրագրի շրջանակում հաստատված գործընկերության շնորհիվ ԵՊԲՀ-ում ներդրվել են հանրահասանելի գիտության մեխանիզմները, ինչպես նաև մշակվել և հաստատվել են ոլորտը կարգավորող գործելակարգեր, կանոնակարգեր և ռազմավարական փաստաթղթեր:

ՄԵԴԵՐԻԿ – ԵՊԲՀ հանրահասանելի գիտական շտեմարան/պահոց, որտեղ արխիվացվում են պետբյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող հետազոտությունների արդյունքները՝ համաձայն գործող կարգի: ՄԵԴԵՐԻԿՆ ապահովում է ինստիտուցիոնալ հետազոտությունների տեսանելիությունը, թափանցիկությունը, մրցունակությունը և ներազդեցությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում: Այն առցանց հարթակ է, որը հետազոտական նախագծերը մոտեցնում է միջազգային չափանիշներին և բարձրացնում է համալսարանի և հետազոտողների վարկանիշը:

ԵՊԲՀ շտեմարանի կանոնակարգ

Բաց հասանելիության քաղաքականություն

Հանրահասանելի գիտության ռազմավարություն

«Ակադեմիական ազնվության և գրագողությունը կանխելու մասին» քաղաքականություն