SAFEMED+
Սիմուլյացիան հիվանդի խնամքի ապահովության և որակի բարելավման համար նախադիպլոմային բժշկական կրթության մեջ (Simulation in Undergraduate MEDical Education for Improvement of SAFEty and Quality of Patient Care (SAFEMED+))
SAFEMED+ ծրագրի մասին
Նպատակներն ու խնդիրները
SAFEMED+ի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի, Վրաստանի և ՈՒկրաինայի բժշկական կրթության որակը՝ բժշկական ուսումնական ծրագրում բժշկական սիմուլյացիոն մեթոդների ներդրմամբ:
SAFEMED+ի առանձնահատուկ նպատակներն են՝
- Ծրագրային ռեֆորմ
Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ծրագրային ռեֆորմ՝ կլինիկական հմտությունների զարգացման ուղղվածությամբ:
- Կլինիկական հմտությունների լաբորատորիաներ
Գործընկեր բուհերի կլինիկական հմտությունների լաբորատորիաների ստեղծում/բարելավում
- Սիմուլյացիա
«Մանեկեն-հիվանդ» (մանեկեն՝ սիմուլյատորներ, մոդելներ, մանեկեններ) և «մարդ-հիվանդ» (ստանդարտացված հիվանդ, սիմուլյացված հիվանդ, հիբրիդային սիմուլյացիա) սիմուլյացիայի իրականացում/զարգացում
- Կլինիկական հմտություններ
Կլինիկական հմտությունների գնահատման մեթոդոլոգիայի և գործիքակազմի զարգացում/իրականացում՝ կառուցվածքային և ամփոփիչ գնահատման նպատակով (ներառյալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննություն OSCE)
- Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքները
Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքների իրազեկման խթանում
- Հանրային առողջապահության համակարգի ամրապնդում
Հեռահար խորհրդակցություններ իրականացնելու նպատակով Կլինիկական հմտությունների լաբորատորիաների տարածաշրջանային ցանցի հարթակի նախապատրաստում, որը կաջակցի հանրային առողջապահության համակարգի ամրապնդմանը
Գործունեություն և մեթոդոլոգիա
Ծրագրի մեթոդաբանությունը նախատեսում է համագործակցային մոտեցում, որը հնարավորություն կտա առանց նախնական փորձ ունեցող կարողությունների զարգացման ծրագրեր ունեցող մարդկանց իմանալ, թե ինչպես են գործում նախագծի իրականացման համար համապատասխան գործընթացները, որոնք են ուսումնական պլանի մշակման ընդհանուր մոտեցումները իրենց հետաքրքրող ոլորտներում, լավագույն փորձի օրինակները և այլն:
Ծրագրի աշխատանքային խմբերի համատեղ աշխատանքի համար կարևոր կլինի օգտագործել նույն բժշկական տաքսոնոմիաները, համապատասխան տերմինաբանությունը (բժշկական, տեխնոլոգիական); ծրագրի ղեկավարների, տեղական համակարգողների և մասնագիտացված աշխատանքային խմբերի կամ անհատների միջև առաջադրանքների ավելի լավ փոխանցման համար՝ երաշխավորելու համար սեփականության զգացումը` ի շահ գործընկեր բուհերի:
Համակարգողների աշխատանքների բարելավման նպատակով ԵՄ փորձագետները կօգնեն սահմանել բարձր չափանիշներ թիմի անդամների և ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ կապված նախագծի իրականացման և համապատասխան հաշվետվությունների հետ: Ծրագրի համակարգող Թբիլիսիի բժշկական ակադեմիան կապահովի տեղեկատվության տարածման պլատֆորմի ստեղծումը, ֆինանսական խնդիրները և զեկույցները, ընդհանուր հաշվետվությունները և կառավարման առաջադրանքները, իսկ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը կապահովի հետևողական մոտեցում՝ հիմնված կառավարման լայն փորձի վրա և կօգնի ստանդարտացնել գործընթացները, գործիքներն ու հմտությունները:
Ծրագրի իրականացումը կկառուցվի հետևյալ տրամաբանական փուլերի համաձայն.
- Կլինիկական հմտությունների ուսուցման դասընթացների պատրաստում Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ուսումնական ծրագրի համար:
- Ուսանողների համար Կլինիկական հմտությունների ուսուցման դասընթացների Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ուսումնական ծրագրի մշակում և իրականացում:
- Արդյունքների գնահատում փորձնական թեստերի միջոցով
- Տարածումը և բազմապատկիչ ազդեցությունը ակնկալվող արդյունքների նկատմամբ:
Ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքները Հայաստանի համար
- Կլինիկական հմտությունների արդիականացված դասընթացների ստեղծում՝ նորացված ուսումնական ծրագրի համար, ներառյալ ուսման և գնահատման բոլոր գործիքներն ու մեթոդաբանությունը.
- Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքների սահմանում և վերջինիս ներդնումը ԵՊԲՀ-ի և ԵՀՀ-ի ուսումնական ծրագրերում:
- ԵՊԲՀ և ԵՀՀ կլինիկական հմտությունների լաբորատորիաների ստեղծում/ արդիականացում, որոնք հագեցած են ժամանակակից մանեկեններով և սիմուլյատորներով:
- Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննությունների ներդրում` գնահատելու ուսանողի կլինիկական հմտությունները (OSCE), ներառյալ քննության վավերականության և հուսալիության վերաբերյալ վիճակագրություն:
- Կլինիկական հմտությունների դասընթացավարների վերապատրաստում ծրագրի գործընկեր համալսարանների հմտությունների լաբորատորիաներում:
- Ուսանողների կլինիկական հմտությունների զարգացում գործընկեր համալսարանների լաբորատորիաներում:
SAFEMED+ ծրագրի գործընկերները
Պետրե Շոթաձեի Թբիլիսիի բժշկական ակադեմիա, Վրաստան
Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա
Կատանիայի համալսարան, Իտալիա
Վիլնյուսի համալսարան, Լիտվա
Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստան
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան
Հայբուսակ համալսարան, Հայաստան
Ուկրաինայի Բարձրագույն պետական կրթական հաստատության «Բուկովինյան պետական բժշկական համալսարան», Ուկրաինա
Ուկրաինայի Առողջապահության նախարարության Իվան Հորբաչեվսկի Տերնոպիլի ազգային բժշկական համալսարան, Ուկրաինա
SAFEMED+ ծրագրի իրադարձություններ
24/02/2021
Սեյֆմեդ+ մեկնարկային հանդիպում
11/03/2021
Ուսումնական ծրագրի զարգացման հանձնաժողովի առաջին հանդիպում
17/03/2021
Հայկական ազգային մեկնարկային հանդիպում
18/03/2021
Որակի ապահովման աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպում
25/03/2021
Համակարգող հանձնաժողովի առաջին հանդիպում
30/03/2021
Ներքին և ֆինանսական հարցերի քննարկում
02/04/2021
Ուսումնական հանձնաժողովի հանդիպում
21/05/2021
Ուսումնական հանձնաժողովի երկրորդ հանդիպում
28/05/2021
Հանդիպում Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի փորձագետ- թեկնածուի հետ
24/06/2021
Համակարգող հանձնաժողովի հանդիպում
22/07/2021
Որակի ապահովման աշխատանքային հանձնաժողովի հանդիպում
17/08/2021
Հանդիպում Ուկրանիայի գործընկերների հետ
24/09/2021
Հանդիպում երեք փորձագետների հետ
24/09/2021
Նախագծի կանխարգելիչ մոնիտորինգ՝ կազմակերպված Վրաստանի Ազգային Էրասմուս+ գրասենյակի կողմից
20/10/2021
Կանխարգելիչ մոնիտորինգ՝ Ազգային Էրազմուս+ գրասենյակն Ուկրանիայիում
21/10/2021
Ուսումնական ծրագրի զարգացման հանձնաժողովի առաջին հանդիպում։ Տերնոպոլ, Ուկրանիա
08/12/2021
Ուսումնական ծրագրի զարգացման հանձնաժողովի հանդիպում երեք փորձագետների հետ