ՈՒՂԵՂԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Նորարարությունների մրցակցային հիմնադրամ
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիր
| Դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման որոշում
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Համակարգող խորհրդի 19.07.2019 թվականի որոշմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեր համալսարանի կողմից ներկայացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը: |
| Դրամաշնորհային պայմանագրի կնքում
«Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 30.07.2019թ. կնքվել է № 16/19-CIF դրամաշնորհային պայմանագիրը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Նորարարությունների մրցակցային հիմնադրամին ներկայացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը իրականացնելու նպատակով: |
| Ուսումնամեթոդական խորհրդի նիստի որոշում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի 29.08.2019 թվականին հավանություն է տրվել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Կ.Բ. Ենկոյանի՝ ծրագրի շրջանակներում մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների՝
մշակման և խմբագրման նպատակով հանձնաժողովներ ստեղծելու մասին առաջարկին: |
| Իրադարձություններ
|
| ԳՆՈՒՄՆԵՐ
Գրենական պիտույքների պայմանագրի կնքում Լաբորատոր կահույքի պայմանագրի կնքում Գրասենյակային կահույքի պայմանագրի կնքում Համակարգչային սարքավորումների պայմանագրի կնքում Լաբորատոր սարքավորումների և պարագաների պայմանագրերի կնքում Տպագրական ծառայությունների պայմանագրի կնքում Լաբորատոր սարքեր և պարագաներ
|