Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Առնետների ոսկրածուծից և ծայրամասային արյունից ստացված մոնոցիտների նյարդապաշտպան դերը ալցհեյմերյան տիպի ex vivo նեյրոդեգեներացիայի դեպքում

Ալցհեյմերի հիվանդությունը (ԱՀ) տարեցների շրջանում հանդիպող նեյրոդեգեներատիվ ախտաբանական երևույթ է: Հիվանդների մեծամասնության շրջանում նկատվում է հիշողության վաղ կորուստ, ծանր դեպքերում առկա են նաև լեզվական խանգարումներ, կողմնորոշման կորուստ և անհանգստություն:

Ամիլոիդոգենեզը և ամիլոիդային պեպտիդային ագրեգատների կուտակումները բերում են նեյրոնների մահվանը, որը և ԱՀ զարգացման հիմնական մեխանիզմն է համարվում: Ալցհեյմերի հիվանդության համապատասխան մոդելների ուսումնասիրությունը կարևոր է ԱՀ պաթոգենեզի պարզաբանման և համարժեք բուժման մշակման տեսանկյունից: Նեյրոնների էներգետիկ նյութափոխանակության խախտման հետևանքով, ինչպես նաև ամիլոիդային պեպտիդի առաջացման արդյունքում զարգացող օքսիդատիվ սթրեսը ԱՀ էթիոպաթոգենետիկ գործոն է:

Այսպիսով, ընթացիկ նախագծի առաջին մասը նվիրված է ԱՀ նոր տեսակի մոդելի ex vivo մշակմանը, որի հիմքում ընկած է բետա-ամիլոիդային կուտակումների և օքսիդատիվ սթրես հրահրող մեխանիզմների համաժամանակյա ազդեցությունը: Ծրագրի երկրորդ մասի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել մոնոցիտների հնարավոր նպաստավոր դերը նեյրոն-մոնոցիտ բջջային համատեղ կուլտուրայում:

Ժամանակահատված՝
01.10.2021 – 30.09.2024

Ղեկավար՝ կ.գ.դ., պրոֆեսոր
Կոնստանտին Բորիսի Ենկոյան
konstantin.yenkoyan@meduni.am

Ծածկագիր՝ 21T-3A327

Տևողություն՝ 36 ամիս

Բյուջե՝ 22.500.000 ՀՀ դրամ