Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արտակարգ իրավիճակներում առողջապահության համակարգի կայունության բարձրացման միջոցառումների հիմնավորում՝ COVID-19 համավարակ

Covid-19 համավարակը բացահայտեց երկրների առողջապահական համակարգերի խոցելիությունը: Ուստի կարևոր է ձևավորել ճգնաժամային իրավիճակներում առողջապահական համակարգի առավել արդյունավետ աշխատելու մոտեցումներ: Հետազոտության շրջանակներում վերլուծվելու են COVID-19-ով հիվանդներին մատուցվող բուժօգնության պայմանները, առանձնահատկությունները, ծառայությունների կազմակերպման օրենսդրական հիմքերը, համավարակի բեռն առողջապահության վրա:

Կատարվելու է մեծածավալ խառը դիզայնով հետազոտություն: Նյութեր են հանդիսանալու պետական մարմինների որոշումները, օրենքները, առողջապահության նախարարության, մարզային կառույցների, բուժհաստատությունների հաշվետվությունները, առաջնային բժշկական փաստաթղթերը, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Բնակչության շրջանում իրականացվելու է քանակական հետազոտություն՝ հարցաթերթիկային հարցում:

Առաջնային և հիվանդանոցային օղակի բուժանձնակազմի և առողջապահության կազմակերպիչների շրջանում կազմակերպվելու է որակական հետազոտություն՝ խորացված հարցազրույցների, փորձագետների հարցումների տեսքով, ձևավորվելու են ֆուկուս-խմբեր: Աշխատանքի ընթացքում կիրառվելու են ֆինանսատնտեսական վերլուծության, սոցիոլոգիական հարցման, համաճարակաբանական, վիճակագրական հետազոտության մեթոդներ: Մշակվելու է միջոցառումների փաթեթ՝ ուղղված ճգնաժամային մարտահրավերներին դիմակայելու առողջապահական համակարգի պատրաստվածության բարձրացմանը:

Ժամանակահատված՝
01.10.2021 – 30.09.2024

Ղեկավար՝
բ.գ.դ., պրոֆեսոր
Արտաշես Էդուարդի Թադևոսյան
artashes.tadevosyan@meduni.am

Ծածկագիր՝ 21T-3A090

Տևողություն՝ 36 ամիս

Բյուջե՝ 22.500.000 ՀՀ դրամ