Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

COVID-19 համավարակի և դրա հետևանքների համատեքստում ֆիզիկական առողջության, հոգեսոցիալական ադապտացիայի և կյանքի որակի բարելավման կառավարումը

COVID-19 համավարակը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն բնակչության ֆիզիկական առողջության, այլ նաև հոգեսոցիալական ադապտացիայի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները կենսակերպի հետ կապված հիվանդություններն անվանել են համաճարակ, իսկ որոշ չափանիշներով նաև համավարակ և նշել, որ անհրաժեշտ է մշակել հիմնախնդրի դեմ պայքարի և կանխարգելման նոր լուծումներ: Բնակչության առողջական վիճակի վրա COVID-19 համավարակի բացասական ազդեցությունը ավելի արդիական է քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, սրտանոթային, շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև` տարեցների շրջանում:

Պլանավորվող ծրագրի նպատակն է համավարակի պայմաններում հիմնավորել ֆիզիկական առողջության և հոգեսոցիալական ադապտացայի գնահատման նոր գործիքների ներդրման անհրաժեշտությունը և բարելավման ուղիները: Պլանավորվում է համավարակի պայմաններում գնահատել հայկական պոպուլյացիայի ֆիզիկական առողջությունը Վելնեսի ինտեգրալ ցուցանիշների օգնությամբ:

Հիմնավորվելու է սոցիալհոգեբանական ադապտացիայի անձնային առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատվելու է կյանքի որակի հիմնական պարամետրերի փոփոխության առանձնահատկությունները:

Ծրագրի արդյունքները ձևակերպվելու են առաջարկությունների փաթեթի և ուսումնամեթոդական բազայի ձևաչափով:

Ժամանակահատված՝
01.10.2021 – 30.09.2023

Ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր
Մարինե Արարատի Մարդիյան
mmarina87@mail.ru

Ծածկագիր՝ 21T-3B040

Տևողություն՝ 24 ամիս

Բյուջե՝ 12.000.000 ՀՀ դրամ