Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նեյրոնային զարգացման և աճի տեղաշարժերի տրանսլյացիոն հետազոտությունը որպես աուտիզմի սպեկտրի խանգարումների առանցքային պաթոգենետիկ մեխանիզմ

Հաշվի առնելով աուտիզմի սպեկտրի խանգարումների (ԱՍԽ) տարածվածության զգալի աճը և չպարզաբանված պատճառագիտությունը՝ այս ոլորտում առաջադեմ հետազոտությունները միտված են հանրային առողջության հարաճող մտահոգությունները փարատելուն և ԱՍԽ-ով անհատների կյանքի որակի բարելավմանը:

Այս հնգամյա նախագծի նպատակն է ուսումնասիրել ԱՍԽ կարևոր ասպեկտները՝ բացահայտելով մայրական աուտոհակամարմինների և վալպրոյաթթվի (ՎՊ) ազդեցությունը նեյրոնների զարգացման և սինապտիկ ցանցերի ձևավորման վրա՝ օգտագործելով առնետային մոդելներ:

Նախագծի նպատակներն են՝

• Բացահայտել աուտոիմուն մեխանիզմների դերը ԱՍԽ-ի պաթոգենեզում, հատկապես կենտրոնանալով պտղի՝ ուղեղի անտիգենների հանդեպ խնամակցություն ցուցաբերած մայրական աուտոհակամարմինների դերի վրա.

•Նեյրոզարգացման ընթացքում հայտնաբերել խոցելիության ժամանակային պատուհանները, երբ մայրական աուտոհակամարմինները կամ ՎՊ-ի ազդեցությունը հանգեցնում են նեյրոնների կառուցվածքի և ֆունկցիայի զգալի փոփոխությունների.

•Ուսումնասիրել ԱՍԽ-ի կանխարգելման հնարավորությունը՝ մշակելով մոտեցումներ շրջանառությունից յուրատիպ աուտոհակամարմինները հեռացնելու համար:

Այս ուսումնասիրության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մեր կողմից ստացված հիմնական արդյունքների և կլինիկական իրողության մեջ գործնական կիրառությունների միջև եղած բացը կամրջելուն՝ հնարավորություն ընձեռելով տրանսլյացիոն մոտեցումների մշակմանը:

Ժամանակահատված՝
01.11.2023 – 31.10.2028

Ղեկավար՝ կ.գ.դ., պրոֆեսոր
Կոնստանտին Բորիսի Ենկոյան
konstantin.yenkoyan@meduni.am

Ծածկագիր՝ 23LCG-3A020

Տևողություն՝ 60 ամիս

Բյուջե՝ 176.000.000 ՀՀ դրամ

 

yemek tarifleri madridbet madridbet xbahis trwin hititbet vbet bahisfair kolaybet perabet giriş betsat giriş betzula betparibu xbahis trwin betkanyon restbet interbahis truvabet artemisbet titobet cratosslot grandbetting bahisnow pulibet interbahis casinovale sahabet truvabet restbet xbahis betpark betgaranti