Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վիզայի ապահովում

Ուսանելու հրավիրված արտասահմանցի ուսանողներին ՀՀ մուտքի արտոնագիր (վիզա)  ստանալու համար ԵՊԲՀ-ն դիմում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Դիմորդը կարող է մուտքի արտոնագիր ստանալ իր երկրում` ՀՀ դեսպանությունում: Դեսպանությունն ուսանողին տրամադրում է մեկանգամյա ուսանողական մուտքի արտոնագիր:

Դիմորդի երկրում ՀՀ դեսպանության բացակայության դեպքում դիմորդը մուտքի արտոնագիր կարող է ստանալ այլ երկրի ՀՀ հյուպատոսական ծառայությունում, որի մասին դիմորդը տեղեկություն կարող է ստանալ համալսարանից: Հայաստանում ուսանողի կարգավիճակ ստանալուց հետո ուսանողին անվճար տրվում է կացության կարգավիճակ՝ 1 տարի ժամկետով:
Ուսանողների ծնողների և ազգակիցների Հայաստան ժամանելու թույլտվությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջոցով՝ ուսանողի դիմումի հիման վրա:

Առողջության ապահովագրություն

ԵՊԲՀ արտասահմանցի բոլոր ուսանողները պետք է ունենան ՀՀ-ում բժշկական ապահովագրություն: Ապահովագրության տարեկան արժեքը 70.000 դրամ է:

Հանրակացարան

Համալսարանական երեք մասնաշենքով ուսանողական հանրակացարանները գտնվում են Քանաքեռ-Զեյթուն թաղամասում: Հանրակացարաններում ուսանողները կարող են հյուրընկալվել անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից և կրոնական ուղղվածությունից:

Հանրակացարանների բոլոր սենյակները հագեցած են կահույքով:

Հանրակացարանային սենյակներում կարող են բնակվել մինչև երեք ուսանողներ։ Թիվ 1 մասնաշենքում խոհանոցները, սանհանգույցները և լոգարանները գտնվում են հարկերի երկու թևերում: Մասնաշենքի առաջին հարկում գործում են նաև ընդհանուր օգտագործման լվացքատներ:

Հանրակացարանների առաջին հարկում գտնվող հարմարավետ ճաշասրահում ուսանողներին տրվում է նախաճաշ, իսկ համակարգչային սենյակն ապահովվում է անվճար ինտերնետով:

Հանրակացարանի տարածքում կա զբոսայգի և խաղադաշտ:  Այստեղ գործում է շուրջօրյա բուժկետ: Կան նաև սրահներ՝ նախատեսված ընթերցանության, բազմապիսի հանդիպումներ և միջոցառումներ անցկացնելու համար:

Հանրակացարանի 1 սենյակի ամսական արժեքը 90.000 դրամ է, որը բաժանվում է տվյալ սենյակի բնակիչների միջև: Սենյակում կարող են բնակվել 2 կամ 3 անձով:

Կան կոմֆորտ սենյակներ, որոնց ամսական արժեքը 120.000 դրամ է, որը բաժանվում է տվյալ սենյակի բնակիչների միջև:

Հանրակացարան

Հանրակացարաններում ուսանողները կարող են հյուրընկալվել անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից և կրոնական ուղղվածությունից:

Ներկայացուցչություներ

ՀՀ-ում օտարերկյա դեսպանությունների և ներկայացուցչությունների մասին, ինչպես նաև արտերկրում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսությունների և ներկայացուցչությունների մասին տեղեկությունների համար այցելեք ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության վեբ-կայքը՝ անցնել հղումով։ 

 

ԲՈւՀ-ից ԲՈւՀ տեղափոխման կարգ

Այլ ԲՈՒՀ-ից ԵՊԲՀ տեղափոխվելու համար այլ երկրի քաղաքացի ուսանողը յուրաքանչյուր կիսամյակին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում պետք է ներկայացնի ակադեմիական տեղեկանք՝ հաստատված բուհի կողմից, միջնակարգ կրթության ատեստատ, անձնագիր, բուհի լիցենզիան և ակրեդիտացիան:

Տեղափոխություն ԵՊԲՀ առաջին և վերջին կուրսերում չի թույլատրվում՝ ըստ սահմանված կարգի:

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝ http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=88&Itemid=153&lang=am