Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կապ մեզ հետ

+374 10 301 000, Ներքին՝ 306
arm.msp.ysmu@gmail.com
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հիմնադրվել է 1992թ.-ին։ Այն ԵՊԲՀ ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է։ Կոչված է ապահովելու ուսանողական ինքնավարության և ինքնակառավարման գործընթացները, նպաստելու ուսանողների հասարակական, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացմանը։
Ստորև ներկայացվում են ուսանողական խորհրդարանի կողմից իրականացվող ծրագրերը տարբեր ոլորտներում.

Ուսումնակրթական և գիտական ոլորտում

  • Ուսանողական գիտական համաժողովների կազմակերպում Առարկայական մրցույթների  կազմակերպում և հաղթողների պարգևատրում
  •  Ուսանողական համագումարների կազմակերպում
  • Բնակչության իրազեկում հիվանդությունների միջազգային օրերի մասին

Լրատվության և տեղեկատվության ոլորտներում

  • Ուսանողական խորհրդարանի և համալսարանի բոլոր ծրագրերի հրապարակում
  • Հայտնի հաղորդումների ադապտացիա բժշկական ոլորտում և դրանց նկարահանում
FB

Միջազգային ոլորտներում

  • «English club» խմբակ
  • Ֆեյսբուքյան հարթակում ուսանողների իրազեկում միջազգային կրթական ծրագրերի և կրթաթոշակների մասին
  • Ռուսաստանյան«Բժիշկ-կամավորներ»-ի ներկայացուցչություն Հայաստանում
  • «Առողջ ապրելակերպ» քարոզարշավ
  • Այց սահմանամերձ գոտիներ` բուժական և բարեգործական նպատակներով

Սոցիալական և առողջապահական ոլորտներում

  • Այցեր մանկատներ և ծերանոցներ
  • Ուսանողական շաբաթօրյակներ
  • Ուսանողական խորհրդարանը կազմակերպում է նաև ուսանողների ազատ ժամանցը և հանգիստը.

Մշակութային և մարզական ոլորտներում

  1. «Ոսկե աշուն» և «Ուսանողական գարուն» փառատոններ
  2. Ապրիլի 24-ի քայլերթ
  3. Մարտի 8-ին նվիրված միջոցառում
  4. Ֆոտոցուցահանդեսների կազմակերպում
  5. Գրական գեղարվեստական երեկոների անցկացում
  6. Մերձեցման երեկոներ առաջին կուրսեցիների և արտասահմանցի ուսանողների համար
  7. Ամանորյա երեկույթ
  8. Բանավեճի ակումբի կազմակերպում
  9. Stand up ելույթներ
2000, 2001, 2002 և 2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես տարվա լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, իսկ 2004թ. Ուսանողական խորհրդարանի «Մեդիկուս» ամսաթերթը ճանաչվել է լավագույն ուսանողական պարբերական։
ԵՊԲՀ ցանկացած ուսանող, կլինիկական օրդինատոր և ինտերն կարող է մասնակցել ուսանողական խորհրդարանի գործունեությանը։ Պարզապես անհրաժեշտ է այցելել ուսանողական խորհրդարանի սենյակ։