Սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և Հերացի 100 հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 3-ին և 4-ին Երևանում կանցկացնի Ոսկրամկանային Ռադիոլոգիայի՝ ESSR Outreach 2-րդ գիտագործնական կոնֆերանսը։
Երկօրյա կոնֆերանսին Եվրոպայից ժամանած ոսկրամկանային ռադիոլոգիայի առաջատար պրոֆեսորադասախոսական կազմը կկարդա դասախոսություններ և կլինիկական դեպքեր՝ հոդերի տրավմատիկ փոփոխությունների, սակրալ հոդերի բորբոքումների, մկանային և ոսկրային ուռուցքների վերաբերյալ։
Ծրագրի թեմաների ու ժամանակացույցի հետ կարող եք ծանոթանալ այստեղ :
Վայրը՝
03.10 — ՀԲԸՄ (AGBU)՝ Մելիք Ադամյան 2/2
04.10 — ԵՊԲՀ (YSMU)՝ Նելլի Խոստիկյանի անվան լսարան, լաբորատոր մասնաշենք
Համաժողովը ներկայացված է հավաստագրման։
Այս համաժողովի թիրախային լսարանն են՝
* Ռադիոլոգները
* Վնասվածքաբանները
* Օնկոլոգները
* Ռևմատոլոգները
Մասնակցության վճար․
Շահառու՝ «Հերացի-100» գիտակրթական հիմնադրամ
Վաղ գրանցում (29․08 – 22.09)
▪ 1 օր՝ 20.000 ֏
▪ 2 օր՝ 30.000 ֏
▪ Օրդինատորներ (2 օր)՝ 10.000 ֏
Ուշ գրանցում (22․09 – 30․09)
▪ 1 օր՝ 30.000 ֏
▪ 2 օր՝ 40.000 ֏
▪ Օրդինատորներ (2 օր)՝ 10.000 ֏
Գրանցումը պարտադիր է։ Հայտը լրացնելու համար անցեք հղումով
Տեղերը սահմանափակ են։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակով․
Անհրաժեշտ է կատարել վճարում՝ 1570 0756 8395 0100 դրամային հաշվեհամարին և «Նպատակ» բաժնում պարտադիր նշել՝ մասնակցողի Անուն Ազգանուն, ESSR կոնֆերանսի մասնակցություն:
Վճարումից հետո անհրաժեշտ է անդորրագիրը կցել գրանցման հայտի մեջ՝ Upload your payment receipt (file upload) դաշտում։
Նորությունների և այլ մանրամասների համար հետևեք մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին՝
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
+374 41 935577
+374 91 558309