Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վարդան Վիկտորի Ծատուրյան

Աշխատանքային գործունեություն

1999-2000թթ.  Բուժկետի պետ, բժշկական ծառայության պետ, ՀՀ ՊՆ N զորամաս

2000թ.  Բժշկական ծառայության պետ, ՀՀ ՊՆ NN զորամաս

2004-2006թթ.  Բաժանմունքի պետ, ՀՀ ՊՆ N հոսպիտալ

2006թ.-2013թթ. Ուսումնական մասի պետ, ավագ դասախոս, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոն

2013թ.-ից առ այսօր Ռազմադաշտային թերապայի ամբիոնի պետ, Ռազմաբժշկական ֆակուլտետ, ԵՊԲՀ

2018թ.-ից առ այսօր Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, ԵՊԲՀ

Գիտական գործունեություն

2004 թ.-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Էնդոթելային դիսֆունկցիան և դրա կապը 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ անոթային բարդությունների ռիսկի այլ գործոնների հետ» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2022 թ.-ին ԵՊԲՀ -ում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն`  «Պարբերական հիվանդության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերի անձնակազմի շրջանում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Ունի տպագրված 71 գիտական հոդված, այդ թվում 16-ը` ազդեցության գործակից ունեցող միջազգային հանդեսներում, 1 ուսումնական ձեռնարկի համահեղինակ է:

2009 թ.-ին ստացել է դոցենտի գիտական կոչում:

Հանդիսանում է մի շարք մասնագիտական ասոցիացիաների անդամ

Դիաբետի ուսումնասիրման Եվրոպական ասոցացիա՝ EASD,

Applied Microbiology International

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա

Պարգևներ

Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով («Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «Գարեգին Նժդեհ», ՀՀ ԶՈՒ 20-ամյակի, 30-ամյակի հոբելյանական մեդալներով) և պատվոգրերով:

2012 թ.-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 որդի: