Համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում իր դիրքին և կարգավիճակին: Այս «բրենդի ուղեցույցը» պատրաստված է ԵՊԲՀ-ի պատկերանշանի կիրառմամբ նյութերի և ընդհանուր բրենդի արտաքին տեսքի հատկանիշների մասին համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին, ինչպես նաև այլ հետաքրքրված մարդկանց համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու համար:
Ուղեցույցը ներառում է բրենդի արտաքին տեսքի հետ կապված բոլոր մանրամասները՝ նպատակ ունենալով ստեղծել ոճի միատեսակ կիրառում: Դուք կարող եք ներբեռնել հիմնական տեղեկությունների մասին փաստաթղթերը ներքևում: