Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում բժշկական կրթություն է ստանում շուրջ 8000 սովորող

Շուրջ 2000 կլինիկական օրդինատոր հետբուհական կրթություն է ստանում բժշկական բուհում` ավելի քան 80 մասնագիտության գծով

Բժշկական համալսարանում կրթություն է ստանում շուրջ 2000 օտարերկրացի ապագա բժիշկ աշխարհի 33 երկրից:

ԵՊԲՀ շուրջ 9000 օտարերկրացի շրջանավարտ հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում սովորողներին կրթություն է տրամադրում 1275 մասնագետ, որից 1000-ը դասախոս է, 221-ը՝ ասիստենտ, 54-ը՝ հրավիրված մասնագետ:

Նրանցից 448-ը գիտությունների թեկնածու է, 148-ը՝ գիտությունների դոկտոր, 88-ը՝ պրոֆեսոր, 164-ը՝ դոցենտ, 3-ը՝ ակադեմիկոս, 70-ից ավելին` այցելու պրոֆեսոր:

Տարեցտարի ԵՊԲՀ-ում շեշտակի աճում է օտարերկրացի սովորողների թիվը:

Ընդ որում՝ 2034 ուսանողից 746-ը սփյուռքահայ է, իսկ 1288-ը՝ օտարազգի:

Նրանց հիմնական մասը՝ 1694-ը, սովորում է 1-6-րդ կուրսերում, 192-ը՝ կլինիկական օրդինատուրայում:

Օտարերկրացիների ուսուցումը ԵՊԲՀ-ում իրականացվում է անգլերեն, որոշ դեպքերում նաև ռուսերեն և հայերեն:

Մեր ուսանողները ժամանում են տարբեր երկրներից, այդ թվում՝ Միջին Արևելք, Իրան, եվրոպական երկրներ, ԱՄՆ, Հարավային Ասիայի երկրներ (Հնդկաստան, Նեպալ, Շրի Լանկա, Մալդիվյան Հանրապետություն և այլն):

ԵՊԲՀ ուսանելու հայտ ներկայացնելու ուղիները ևս տարբեր են, 45-50% դեպքերում՝ ԿԳՄՍ նախարարությանը և համալսարանին անձամբ դիմելու միջոցով, 35-40 % դեպքերում՝ ԵՊԲՀ շրջանավարտների միությունների միջոցով, դիմում են նաև միջպետական, միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա, լիազորված անձանց միջոցով:

Մինչ օրս համալսարանը տվել է շուրջ 45 հազար շրջանավարտ։

Բուհի պատմությունը