Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2025/2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության ժամկետները՝ հետևյալ մասնագիտություններով․

1) «Ֆարմացիա» մասնագիտությամբ՝

ա. Համալսարանի և այլ բուհերի բակալավրի կրթական ծրագրով «Ֆարմացիա» մասնագիտությամբ շրջանավարտների դիմումներն ընդունվում են երկու փուլով՝

  • I փուլ – 2025թ. հունիսի 16-ից մինչև հուլիսի 4-ը.
  • II փուլ – 2025թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 22-ը.

բ. Այլ բուհերի երկրորդ փուլի ընդունելության միջառարկայական համակարգչային թեստային քննության օր սահմանել՝ 2025թ. օգոստոսի 27-ին ժամը 1000, (փորձնական քննության օր սահմանել` 2025թ. օգոստոսի 26-ին ժամը 1000).

2) «Հանրային առողջություն և առողջապահություն» և «Բիզնես վարչարարություն» մասնագիտություններով՝

ա. Համալսարանի և այլ բուհերի շրջանավարտների համար դիմումներն ընդունվում են երկու փուլով՝

  • I փուլ – 2025թ. հունիսի 16-ից մինչև հուլիսի 4-ը.
  • II փուլ – 2025թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 28-ը.

բ. «Հանրային առողջություն և առողջապահություն» և «Բիզնես վարչարարություն» մասնագիտությունների հարցազրույցի օրեր սահմանել 2025թ. օգոստոսի 27-ին, 28-ին:

Հարցաշարեր՝

Դեղագործության կառավարում 

Դեղերի տեխնոլոգիա

Դեղագործական քիմիա


 

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր՝

1) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2) ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x4 չափի),

3) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

4) կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր: