Կրթության որակի գնահատում և ապահովում
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման համակարգի առաքելությունը համալսարանում որակի ներքին ապահովման մեխանիզմների ներդրումն է բոլոր մակարդակներում և կրթության որակի շարունակական բարելավման խթանումը:
ԵՊԲՀ կրթության որակի գնահատման կենտրոնը հիմնվել է 2011թ-ին: ԵՊԲՀ ՈԱ կենտրոնի և հանձնաժողովների աշխատակիցները միջազգային մի շարք ծրագրերի շրջանակներում (DIUSAS, PICQA, GOVERN, ARQATA, VERITAS, SAFEMED, eCAMPUS) անցել են վերապատրաստումներ Եվրոպական առաջատար համալսարաններում: Ձեռք բերված փորձի հիման վրա մշակվել և ներդրվել են որակի ներքին ապահովման գործիքակազմեր ու ընթացակարգեր, ՈԱ կենտրոնը անմիջական մասնակցություն է ունեnwum բուհի ենթակառուցվածքային և ծրագրային տեղական և միջազգային հավատարմագրման աշխատանքներին:
ԵՊԲՀ կրթության որակի ապահովման համակարգը բաղկացած է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնից, ֆակուլտետների կրթության որակի ապահովման պատասխանատուներից որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովներից:
Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար` Արամ Հայրապետյան