Կլինիկական հետազոտություններ
Կլինիկական հետազոտությունների համար բարենպաստ միջավայր
ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցներում հետազոտական աշխատանքները հանդիսանում են ամենօրյա կլինիկական և ակադեմիական աշխատանքի անբաժանելի մաս։ ԵՊԲՀ-ն համախմբում է փորձառու բժիշկների, հետազոտողների և դասախոսների՝ ձևավորելով բարձր որակի հետազոտություններ իրականացնելու համար արդյունավետ միջավայր։
Բժիշկներն աշխատելով համալսարանական հիվանդանոցների մասնագիտացված բաժանմունքներում ունեն հասանելիություն կլինիկական տվյալների միասնական համակարգին։ Սա հնարավորություն է տալիս աջակցել ինչպես նախնական գնահատման փուլերին, այնպես էլ լայնածավալ միջազգային բազմակենտրոն կլինիկական փորձարկումներին։
Ունենալով երեք համալսարանական հիվանդանոցներ, ԵՊԲՀ-ն ապահովում է՝
- Հասանելիություն հիվանդանոցների մասնագիտացված կլինիկական բաժանմունքներին
- Բազմամասնագիտական փորձառություն հիմնական թերապևտիկ և վիրաբուժական ուղղություններով
- Ենթակառուցվածքներ՝ պատրաստ բազմակենտրոն և միջազգային հետազոտությունների համար
Մեր փորձառությունը
Վերջին տարիներին ԵՊԲՀ-ն կարևոր քայլեր է իրականացրել՝ ամրապնդելու իր կլինիկական հետազոտական կարողությունները
- Կառուցվել են հաջողված համագործակցություններ միջազգային հովանավորների և կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների հետ
- Ակտիվ մասնակցություն բազմակենտրոն կլինիկական փորձարկումներին՝ ալերգոլոգիայի, սրտաբանության, ուռուցքաբանության, նյարդաբանության, էնդոկրինոլոգիայի և հազվադեպ հիվանդությունների ոլորտներում
- Ստեղծվել է պացիենտների տվյալների կենտրոնացված համակարգ՝ հետազոտությունների իրագործելիության գնահատման և պացիենտների ընդգրկման բարելավման նպատակով
Ինչու՞ համագործակցել ԵՊԲՀ-ի հետ
ԵՊԲՀ-ի հետ համագործակցելը նշանակում է աշխատել մի թիմի հետ, որը լիարժեք պատկերացնում է կլինիկական հետազոտությունների ինչպես գիտական, այնպես էլ գործառնական կողմերը։
ԵՊԲՀ-ն ունի՝
- Փորձառու, GCP-սերտիֆիկացված հետազոտողներ և նվիրված հետազոտական թիմեր
- Հասանելիություն մեծ և բազմազան պացիենտական բազայի
- Ակադեմիական գիտելիքի և կլինիկական փորձի սերտ ինտեգրում
- Թափանցիկ և հուսալի էթիկական և կարգավորող գործընթացներ
- Գործնական, լուծումների վրա հիմնված աջակցություն պայմանագրերի և հետազոտության կազմակերպման հարցերում
ԵՊԲՀ հիվանդանոցներում տեղակայված կլինիկաներ
- Սրտաբանություն
- Ալերգոլոգիա
- Նյարդաբանություն
- Ռևմատոլոգիա
- Ուրոլոգիա
- Ուռուցքաբանություն
- Գաստրոէնտերոլոգիա
- Էնդոկրինոլոգիա
- Ռադիոլոգիա
- Մուկովիսցիդոզ
- Հազվագյուտ հիվանդություններ
- Վիրաբուժություն
- Ակնաբուժություն