ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն
Միջազգայնորեն մրցունակ և առաջադեմ հետազոտական միջավայր, որտեղ իրականացվում է ուղեղի առողջ կենսագործունեությանը միտված գիտակրթական գործունեություն:
ՔՈԲՐԵՅՆ կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում ստացված «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհի ֆինանսավորմամբ և ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման» ՔՈԲՐԵՅՆ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» ծրագրերի աջակցությամբ:
ՔՈԲՐԵՅՆ կենտրոնը հիմնարար գիտության զարգացման հարթակ է, որի նպատակն է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին: Կենտրոնը առաջարկում է հետազոտական ուղղվածությամբ կրթության օրինակելի մոդել, որը ձևավորում է բուհական կրթության նոր մշակույթ:
- Տեղեկատվական ձեռնարկ
- ՔՈԲՐԵՅՆ թիմին միանալու համար լրացրեք հայտը:
Ավելին` https://cobrainarmenia.org/