ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համալսարանի գերակա գիտական ուղղություններ և ֆինանսավորված նախագծեր
Համալսարանը որդեգրել է գիտական հետազոտությունների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պլանավորման հստակ գործելակերպ:
Գործող կանոնակարգերի և ռազմավարական ծրագրերի համաձայն՝ գիտակոորդինացիոն խորհուրդը և կից գործող փորձագիտական հանձնաժողովները քննարկում, մշակում, գրախոսում և հաստատում են համալսարանի հիմնական գերակա գիտական ուղղությունները, որոնց կարևորությունն ու հրատապությունը բխում է մեր հանրապետությունում առկա առողջապահական և գիտատեխնիկական առաջնայնություններից: