Հոգաբարձուների խորհուրդ
Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Համալսարանի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ:
Համալսարանի կառավարման մարմիններն են՝ խորհուրդը, ռեկտորը, գիտական խորհուրդը, ռեկտորատը:
Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով:
Խորհուրդը կազմված է 20 անդամներից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից:
Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ: Խորհուրդը նաև քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն:
Խորհուրդն ընտրում է խորհրդի նախագահ` իր ընտրության ժամկետով:
Խորհրդի նախագահը վարում է խորհրդի հերթական նիստերը և հետևում` նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի որոշումներից բխող հանձնարարականների կատարմանը:
2020 թվականի օգոստոսի 13-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը: