Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • «Հերացի» արհեստակցական կազմակերպություն

‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը ‹‹Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան›› հիմնադրամի աշխատողների հիմնադրված հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է համալսարանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին՝ իրենց աշխատանքային, սոցիալական և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Կապ մեզ հետ

9։00-17։00
+374 10 301 313
heratsitradeunion@gmail.com

Կազմակերպության նպատակներն են․

  • պաշտպանել կազմակերպության անդամների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական շահերը և իրավունքները,
  • աշխատակիցներին տրամադրել սոցիալական օգնություն (ըստ սահմանված կանոնակարգի),
  • կազմակերպել նրանց հանգիստը, ժամանցը, ձեռնամուխ լինելով ԵՊԲՀ հարակից ամբիոնների համատեղ աշխատանքին, առողջապահական, գիտական, ինֆորմացիոն ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:

Բոլոր աշխատակիցները, ամեն ամիս, փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և հնարավորություն ստանում ողջ տարվա ընթացքում օգտվել մեր առաջարկած փաթեթներից:

«Հերացի» արհեստակցական կազմակերպության անդամ լինելու առավելությունները

Որպես «Հերացի» արհեստակցական կազմակերպության անդամ կարող եք օգտվել աջակցության (առավելությունների) հետևյալ տեսակներից՝

 

  • Կազմակերպության անդամի ամուսնության դեպքում ՝ դրամական միանվագ աջակցություն.
  • Կազմակերպության անդամի երեխայի ծննդի դեպքում՝ դրամական միանվագ աջակցություն.
  • Կազմակերպության անդամի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ դրամական միանվագ աջակցություն.
  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ և/կամ քրոնիկ հիվանդությամբ տառապող Կազմակերպության անդամին կամ նրա 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ և/կամ քրոնիկ հիվանդությամբ տառապող ընտանիքի անդամի առկայության դեպքում՝ հիվանդության հետ կապված  դրամական աջակցություն.
  • Կազմակերպության անդամի կամ նրա ընտանիքի անդամի բժշկական օգնության և սպասարկման (ստացած կամ անհրաժեշտ) դեպքում՝ դրամական աջակցութուն.
  • Կազմակերպության անդամի սոցիալապես անապահով, կյանքի դժվարին պայմանների և ծանր ֆինանսական իրավիճակի առկայության դեպքում՝ դրամական աջակցություն.
  • Հանգիստ՝ Կազմակերպությանը պատկանող հանգստյան տանը՝ կազմակերպության միջոցների հաշվին.
  • Ներկայացումներին, համերգներին և սպորտային միջոցառումներին մասնակցության անվճար տոմսեր:

 

Աջակցության (առավելությունների) տրամադրման կարգի, պայմանների, պահանջվող փաստաթղթերի մասին կարող եք տեղեկություններ ստանալ դիմելով «Հերացի» արհեստակցական կազմակերպություն

‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը.

  • ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը շուրջ երկամյա գործունեության ընթացում իրականցրել է անգլերենի և ֆրանսերենի պրոֆեսիոնալ դասընթացներ: Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 200 աշխատակից բուհի տարբեր ստորաբաժանումներից մասնակցել են դասընթացներին, որոնց մի մասը՝ ըստ իրենց առաջադիմության, ստացել են լեզվի գիտելիքների նոր մակարդակը հավաստող վկայականներ:
  • ‹‹Սոցիալական պաշտպանվածություն›› ծրագրի շրջանակներում շուրջ 1000 աշխատակից ստացել է դրամական օգնություն անձնական, ընտանեկան, առողջական կամ այլ խնդիրների հետ կապված ծախսերը հոգալու համար:
  • Աշխատակիցների մշակութային կյանքի խթանման ծրագիրը իրականացնելով՝ ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը իր աշխատակիցներին տրամադրել է մոտ 10.000 տոմս մայրաքաղաքային տարբեր միջոցառումներին մասնակցելու համար:
  • Համադրելով օգտակարը և հաճելին ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվել են միջամբիոնային գիտագործնական սեմինարներ:
  • ‹‹Աջակցություն նորաստեղծ ընտանիքներին›› ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ աշխատակիցները ամուսնական պետական գրանցումից հետո՝ 3 ամսվա ընթացքում ստացել են դրամական օգնություն: Ինչպես նաև յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ևս տրամադրվել է դրամական օգնություն:
  • ‹‹Դրոշներ››. Այսպես է հայտնի ԲՈՒՀ-ի գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը, որտեղ կախված են մեզ մոտ սովորող արտասահմանցի ուսանողների երկրների դրոշները: Տարիների ընթացքում դրանք մաշվել, գունաթափվել և կորցրել էին իրենց հմայքը: ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը, հաշվի առնելով ԲՈւՀ-ի այդ հատվածի ներկայացուցչական դերը՝ որպես միջազգային ԲՈւՀ-ի, ձեռնամուխ եղավ այդ խնդրի լուծմանը: Դրոշները փոխարինվեցին նորերով, ավելացավ նաև դրոշներ քանակը, քանի որ տարիների ընթացքում մեր ԲՈւՀ-ի միջազգային կապերի աշխարագրությունը ընդլայնվել էր:
  • Միանգամից երկու ծրագիր՝ ուղղված համալսարանական կլինիկաներում բուժվող երեխաներին ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության աջակցությամբ: ‹‹Մուրացան›› համալսարանական կլինիկայի փոքրիկների նկարած նկարները ցուցադրվեցին համալսարանում: Կարճ ժամանակ անց ‹‹Հերացի›› հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում բացվեց արտ-թերապիայի սենյակը:
  • «Հերացի» արհեստակցական կազմակերպության 180 անդամի և նրանց ընտանիքի անդամներին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև իրենց հիմնական աշխատանքի վայրից դուրս բժշկական կազմակերպություններում պատերազմի արդյունքում վիրավորված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու համար սահմանված կարգով հատկացվել է մեկանգամյա ֆինանսական աջակցություն, բացի այդ, հիշյալ խմբերին պատկանող Կազմակերպության 141 անդամի տրամադրվել են հանգստյան տան ուղեգրեր:
    2020-2021թթ-ի ընթացքում «Covid 19» կորոնավիրուսով վարակված Կազմակերպության 173 անդամի տրամադրվել է ֆինանսական աջակցություն, բացի այդ նույն խմբին պատկանող Կազմակերպության 129 անդամի տրամադրվել են հանգստյան տան ուղեգրեր:

Առջևում են նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք նոր շունչ կհաղորդեն ԵՊԲՀ աշխատակիցների մասնագիտական և առօրյա գործունեությանը:

‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության կանոնադրություն 2019