Կապ մեզ հետ

Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան 50/5

(+374)94 44 62 42
heratsianalytics@ysmu.am

2022 թվականին ստեղծված «Հերացի» վերլուծական կենտրոնի գործունեության նպատակն է առողջապահության բնագավառի մասնագետներին և հանրության լայն շրջանակներին ներկայացնել հավաստի, ապացուցողական հենք ունեցող և հանրամատչելի տեղեկատվություն, ոլորտային հետազոտությունների, ուսումնասիրությունների, ինչպես նաև հայաստանյան ու միջազգային արդի՝ հետաքրքրություն ներկայացնող, խնդիրների վերաբերյալ: Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղումով։

Կենտրոնը կազմակերպում է նաև վերապատրաստման դասընթացներ, գիտաժողովներ և սեմինարներ առողջապահության ոլորտի արդի թեմաների շուրջ:

2023 թվականի դեկտեմբերի վերջից ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավարումը վստահվել է պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանին, ով նաև Համաճարակաբանության ամբիոնի վարիչն է:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով՝ կարող եք բաժանորդագրվել և հետևել «Հերացի» վերլուծականի ֆեյսբուքյան էջին: