Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գրադարանի շենքում շարունակվում են ընթացիկ աշխատանքները։
Նախագծի շրջանակում ներկայիս շուրջ 600 քմ տարածքը զգալիորեն ընդլայնվելու է՝ դառնալով ավելի քան 3000 քմ զբաղեցնող, ամբողջովին նոր ու ժամանակակից ուսումնական և հետազոտական միջավայր։
Սա լինելու է ավելին, քան պարզապես գրադարան․ այն համալսարանականների համար վերածվելու է կրթության, գիտության և համագործակցության նոր հարթակի: