Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Միջազգային համագործակցության բաժին

(010) 56 05 94, (010) 54 72 63
info@ysmu.am

Երևանի պետական բժշկական համալսարանը մեծապես կարևորում է կրթական ցանցի ընդլայնման հեռանկարը՝ ձևավորելով միջմշակութային հաղորդակցության շրջանակներ: Ներկայումս համալսարանում ուսանում են 31 երկրից ժամանած ավելի քան 2000 ուսանող, օրդինատոր և ասպիրանտ:

ԵՊԲՀ-ն աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես ՀՀ միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools): ԵՊԲՀ-ն ճանաչված է տարբեր երկրների բժշկական խորդուրդների կողմից:

ԵՊԲՀ-ն համագործակցության սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկա­կան համալսարանների, առողջապահական և միջազգային կազմակերպու­թյուն­ների հետ՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագավառներում: ԵՊԲՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների։

Դրանցից են`

  • Համալսարանների միջազգային ասոցիացիան,
  • Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,
  • Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան,
  • Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,
  • Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,
  • Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։

ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Horizon 2020, Erasmus+, Համաշխարհային Բանկի ծրագրերում:

Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցության արդյունքում ուսանողների և աշխատակիցների համար հաստատվել են փոխանակային բազմաթիվ ծրագրեր: Մեծաթիվ ուսա­նողներ կարճաժամկետ պրակտիկա են անցնում արտասահմանյան հիվանդանոցներում, ինչը, ներկայիս համընդհանրացման դարաշրջանում, անկասկած, նպաստում է առաջատար մասնագետներ կրթելուն:

ԵՊԲՀ ղեկավարությունը, խիստ կարևորելով միջազգային համագոր­ծակ­ցու­թյան անհրաժեշտությունը և ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը, կնքել և վերակնքել է համագործակցության տարբեր համաձայնագրեր Եվրոպայի, Միջին Ասիայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների հետ:

Համալսարանը համագործակցում է հետևյալ համալսարանների հետ՝

«Էրազմուս+» նախագծի շրջանակներում՝

  • Պորտոյի համալսարան – Պորտուգալիա,
  • Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան – Իսպանիա,
  • Թբիլիսիի Պետրե Շոթաձեի բժշկական ակադեմիա—Վրաստան,
  • Մալագայի համալսարան – Իսպանիա,
  • Գրանադայի համալսարան – Իսպանիա,
  • Սալոնիկի Արիստոտելի համալսարան – Հունաստան,
  • Թբիլիսիի պետական բժշկական համալսարան—Վրաստան,
  • Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան-Իսպանիա,
  • Կատանիայի համալսարան—Իտալիա,
  • Տերնոպոլի Իվան Հորբաչևսկի համալսարան—Ուկրաինա,
  • Վիլնյուսի համալսարան—Լիտվա,
  • Բուկովինայի պետական բժշկական համալսարան—Ուկրաինա:

Ուղիղ համագործակցություն օտարերկրյա համալսարանների հետ՝

  • Փարիզի Արևելյան Կրետեյ Վալ դե Մարն համալսարան, Ֆրանսիա,
  • Մյունսթերի համալսարան, Գերմանիա,
  • Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան,
  • Էքս-Մարսելի համալսարան, Ֆրանսիա,
  • Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները Նյու Յորքում, ԱՄՆ,
  • Մերսերի համալսարանի բժշկության դպրոց, Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտ, ԱՄՆ,
  • Բոստոնի համալսարանի բժշկական դպրոց, ԱՄՆ,
  • Ակակի Ծերեթելիի պետական համալսարան, Վրաստան,
  • Ջեֆերսոնի ուլտրաձայնային հետազոտական և կրթական ինստիտուտ Թոմաս Ջեֆերսոնի համալսարան, ԱՄՆ,
  • Օստրավայի համալսարան, Չեխիա,
  • Տոր Վերգատայի համալսարան, Հռոմ, Իտալիա,
  • Կլոդ Բերնարդ Լիոնի թիվ 1 համալսարան, Ֆրանսիա,
  • Հարավարևելյան Նորվեգիայի համալսարան, Նորվեգիա,
  • Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա,
  • Օտտո ֆոն Գերիքեի համալսարան Մագդեբուրգ, Գերմանիա,
  • Ռեյմսի Շամպայն-Արդեն համալսարան, Ֆրանսիա,
  • Հաննովերի բժշկական դպրոց, Գերմանիա,
  • Մոսկվայի պետական բժշկական և ստոմատոլոգիական համալսարան Ա.Ի. Եվդոկիմով, ՌԴ,
  • Նիկոլայ Տեստեմիտանուի պետական բժշկության և դեղագործության համալսարան, Մոլդովա,
  • Ի.Մ.Սեչենովի անվան պետական բարձրագույն մասնագիտական ուսուցման պետական դաշնային ֆինանսավորվող ուսումնական հաստատություն, ՌԴ,
  • Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարան, ՌԴ,
  • Ստավրոպոլի պետական բժշկական համալսարան, ՌԴ,
  • Ն.Լ.Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, ՌԴ:

ԵՊԲՀ-ն նպատակ ունի ոչ միայն շարունակել և ամրապնդել առկա համագործակ­ցու­թյուն­ները, այլև ընդլայնել գործընկերության շրջանակները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին:

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ