2004 թվականին Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որից հետո 2008 թվականից Հայաստանում հոկտեմբերի 12-ը նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր։
Ծխախոտի օգտագործումը շարունակում է համաճարակ մնալ Հայաստանում։
Ըստ ԱՀԿ-ի Tobacco Atlas-ի որոշ տվյալների Հայաստանի ծխողների վիճակի վերաբերյալ՝ 2022թ.-ի ծխողների ընդհանուր տոկոսը (≥15 տարեկան) մոտ 22.2-22.5% է, արական սեռի ծխողների բաժինը մոտ 49.3% է, իսկ կանանցը` մոտ 1.7-2%։ Հայաստանում ծխախոտի պատճառով տարեկան մահերի թիվը կազմում է շուրջ 5.083 մարդ:
Հայաստանում չափահաս ծխողների թիվը 2022թ.-ին 15+ տարեկանների խմբում կազմել է 544.641, իսկ 18+ խմբում ծխող տղամարդկանց թիվը եղել է 580.064, կանանցը`21.705: 10-14 տարեկանների խմբում ծխելու տարածվածությունը Հայաստանում 2022 թվականին տղաներինը կազմել է` 4.7%, աղջիկներինը`1.7%: Հայաստանում երիտասարդների շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է 3.2%: Հայաստանում 2021 թվականին ծխախոտի օգտագործման հետ կապված մահերի տոկոսային արժեքը տղամարդկանց մոտ եղել է 26.3%, կանանց մոտ 5.0%: Հայաստանում մահերի 16.2%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Ծխելու և ծխախոտի օգտագործման տնտեսական ծախսերը Հայաստանում տարեկան կազմում է 186.053.693.701 դրամ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կազմել է 190 միլիոն դրամից ավելի: Այն զբաղեցրել է 2-րդ տեղը (16%) խոշոր մշակող արդյունաբերության ցանկում` զիջելով միայն սննդի արդյունաբերությանը (31.8%): Նույն ժամանակահատվածում «սիգարետներ, ծխախոտ կամ ծխախոտի փոխարինիչների խառնուրդներ ֆիլտրով» արտադրանքի քանակը կազմել է 31.554.7 միլիոն հատ:
2023թ-ին՝ 13-15 տարեկան դպրոցականների շրջանում, 26.6%-ն է օգտագործել որևէ ծխախոտային արտադրանք, ներառյալ տաքացվող էլեկտրոնային և ավանդական ծխախոտը։
Ծխելու տնտեսական արժեքը Հայաստանում կազմում է 186.053.693.701 ՀՀ դրամ։ Սա ներառում է առողջապահության ծախսերի հետ կապված ուղղակի ծախսերը և հիվանդության և վաղաժամ մահվան պատճառով կորցրած արտադրողականության հետ կապված անուղղակի ծախսերը։
Ծխախոտի ծախսերը շեղում են միջոցները այն ռեսուրսներից, որոնք ընտանիքներին անհրաժեշտ են աղքատությունից դուրս գալու համար: Հայաստանում միջին հաշվով ծխողը պետք է ծախսի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 2.9%-ը՝ տարեկան 100 տուփ ամենատարածված ծխախոտ գնելու համար:
Ծխախոտի մնացորդները աշխարհում ամենատարածված թափոններն են: Հաշվարկվում է, որ ամեն տարի աշխարհում 1.102.311 տոննա մնացորդներ վերածվում են թունավոր աղբի, ինչը հավասար է 416.667 էգ աֆրիկյան փղերի քաշին:
Ծխախոտային արդյունաբերությունը ակտիվ կերպով իր արտադրանքը շուկա է հանում Հայաստանի ցածր եկամուտ ունեցող բնակչության և երիտասարդության շրջանում։
Ծխելը ոչ միայն 4 ամենատարածված ոչ վարակիչ հիվանդությունների (քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, շնչառական հիվանդություններ և շաքարային դիաբետ) հիմնական ռիսկի գործոն է, այլև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ գրեթե 2 անգամ ավելի հավանական է, որ ծխեն, քան նմանատիպ խնդիրներ չունեցող անհատները։
Բնակչության մեծ մասը ենթարկվում է երկրորդային ծխի տանը։ STEPS հարցման տվյալներով՝ 56.4%-ը տանը ենթարկվում են երկրորդային ծխի։ Աշխատավայրերում այդ թիվը մոտ 26.6% է։
2020 թվականի փետրվարին Հայաստանը մեծ քայլ արեց ծխախոտի դեմ պայքարի ոլորտում՝ ընդունելով առաջադեմ համապարփակ օրենք` «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ»։ Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
2022 թվականի հունվարի 1-ից արգելվում է` հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, 2022 թվականի մարտի 15-ից արգելվում է օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա: