Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

eCAMPUS

ERASMUS+ CBHE ՆԱԽԱԳԻԾ #101177299

«ԽԹԱՆԵԼՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ  ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ» (eCAMPUS)

eCAMPUS ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

eCAMPUS նախագծի նպատակն է բարելավել թվային դասավանդման և ուսուցման (T&L) որակը Հայաստանի բուհերում՝ մի շարք ռազմավարական նախաձեռնությունների միջոցով։ Դրանք ներառում են դասախոսական կազմի թվային հմտությունների զարգացում, թվային ուսուցման ներքին որակի ապահովման մեխանիզմների իրականացում, մոդելային ենթակառուցվածքով թվային կրթական էկոհամակարգերի ստեղծում, նորարարական կրթական մեթոդների ներդրում և աջակցող կարգավորման դաշտի ձևավորում։

Նախագծի կայքէջ՝ www.ecampus.am

Կապ՝ ecampus@ysu.am


eCAMPUS ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Բարձրացնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում (ԲՈւՀ) առցանց ուսուցման, ուսման և գնահատման որակը՝ համապատասխան ԵՄ «Թվային կրթության գործողությունների ծրագիր 2021-2027»-ի հետ։ Նպատակն է խթանել դասախոսների թվային հմտություններն ու կարողությունները և իրականացնել ներքին որակի ապահովման մեխանիզմներ։
  • Ապահովել պատասխանատու անցում արտակարգ հեռավար ուսուցումից դեպի բարձրորակ, ներառական և կայուն հետհամավարակային համալսարանական կրթություն՝ զարգացնելով թվային կրթական էկոհամակարգ, կարգավորող դաշտ, նորարարական մեթոդներ և մոդելային ենթակառուցվածքներ։

ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՆՇՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Թվային հմտությունների շրջանակի (DIGIcomp) ստեղծում ուսուցման, ուսման և գնահատման (TLA) համար՝ գլոբալ միտումներին համահունչ։
  2. Ազգային հավաստագրման ծրագրի (DIGIcert) ներդրում՝ դասախոսների շարունակական մասնագիտական զարգացման և վկայականների շնորհման համար։
  3. Ներքին որակի ապահովման համակարգի (IQAsys) մշակումը թվային ուսուցման համար՝ ԵՀՏԱ-ի չափանիշներին համապատասխան։
  4. էլ-ուսուցման հարթակների և խելացի լսարանների (SMARTclass) չափանիշների սահմանում։
  5. Մասնակի ուսուցման կարգավորող շրջանակի և առցանց գրանցման և առաջընթացի միասնական հարթակի (COURSreg) ստեղծում։


ՍՊԱՍՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հաստատության մակարդակով՝ ավելի քան 120 աշխատակիցներ, կզարգացնեն իրենց թվային հմտությունները, կստեղծվի Ազգային հավաստագրման ծրագիր և կկառուցվի 8 խելացի լսարան։

Ազգային մակարդակով՝ կիրականացվի թվային հմտությունների շրջանակի ներդրում, կարգավորող փոփոխություններ և ազգային չափանիշներ։

Եվրոպական մակարդակով՝ կխթանվի լավագույն փորձի փոխանակումը, գործընկերային կապերի ամրապնդումը և Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի ինտեգրումը ԵՀՏԱ-ի շրջանակում։


ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Հայաստանյան հաստատություններ

  1. Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) – ծրագրի համակարգող
  2. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  3. Երևանի Մխիթար Հերացու անվանպետական բժշկական համալսարան
  4. Հյուսիսային համալսարան
  5. ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ինստիտուտ
  6. Կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ANQA)
  7. ՀՀ ԿԳՄՍՆ

Եվրոպական հաստատություններ

  1. Մադրիդի Ինքնավար համալսարան (Իսպանիա)
  2. Լիսաբոնի համալսարան (Պորտուգալիա)
  3. Ջենովայի համալսարան (Իտալիա)
  4. Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (Շվեդիա)

Գործընթացը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Հեղինակ(ներ)ի տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն ԵՄ-ի կամ դրա գործադիր մարմնի կարծիքը։



«Հայաստանի բուհերում թվային կարողությունների շրջանակի ստեղծում և դրա իրագործման քաղաքականության մշակման փաստաթուղթ» խորագրով առցանց համաժողով
ERASMUS+ eCAMPUS նախագծի շրջանակում

Սույն թվականի օգոստոսի 27-ին տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) համակարգմամբ իրականացվող Erasmus+ eCAMPUS «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի առցանց համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի բուհերում դասավանդողների թվային կարիքների գնահատման արդյունքների ամփոփմանը և դասավանդման, ուսումնառության և գնահատման համար թվային կարողությունների շրջանակի մշակմանը։

Առցանց համաժողովին գրանցվել և մասնակցում էին հայաստանյան և եվրոպական բուհերի և հաստատությունների շուրջ 90 ներկայացուցիչներ։

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ապա մեկ անգամ ևս ներկայացրեց eCAMPUS նախագծի հիմնական նպատակները և առաջիկայում նախատեսվող գործողությունները։ Նա հատկապես կարևորեց ՀՀ բուհերի համար «Թվային կարողությունների շրջանակի» ստեղծման աշխատանքները։ Այնուհետև Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ներկայացրեց տարբեր երկրների թվային կարողությունների շրջանակների լավագույն փորձը և հիմնական խնդիրները։

 

Համաժողովի առաջին հատվածում եյույթներով հանդես եկան և իրենց փորձը ներկայացրեցին Նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները՝ Ջիովանի Ադորնին (Ջենովայի համալսարան), Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան), Խուակին Լաբրան (Մադրիդի համալսարան) և Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ)։ Նրանք ներկայացրեցին իրենց երկրներում թվային կարողությունների շրջանակները, դրանց մշակման և գործարկման առանձնահատկությունները։

Համաժողովի երկրորդ հատվածում ելույթ ունեցան Նախագծի հայաստանյան բուհերի ներկայացուցիչները՝ Արամ Հայրապետյանը (ԵՊԲՀ), Արթուր Ավագյանը (ԵՊՀ), Մարիաննա Հարությունյանը (ԵՊՄՀ), Լուսինե Ֆլջյանը (ՀՀ), ովքեր ներկայացրեցին իրենց բուհերում ուսանողների և դասախոսների թվային կարիքների գնահատման հարցումների արդյունքները։ Այնուհետև, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանն ամփոփեց ՀՀ ութ բուհերում իրականացված հարցումների արդյունքները՝ շեշտադրելով հիմնական խնդիրները և կարիքները։

Համաժողովի քննարկման հիմնական թեման Հայաստանյան բուհերի համար «Թվային կարողությունների շրջանակի» ներդրման և իրագործման քաղաքականության փաստաթուղթն էր, որը մանրամասն ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն Արամ Հայրապետյանը։ Ջենովայի համալսարանի պրոֆեսոր Ջիովանի Ադորնին ներկայացրեց թվային հմտությունների ներդրման գործնական քայլերը դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացներում։

Համաժողովի ավարտին մասնակիցները կարևորեցին հայաստանյան բուհերի դասավանդողների թվային կարողությունների զարգացումը և համապատասխան շրջանակի ներդրումը։

Համաժողովը ամփոփեց Նախագծի համակարգող՝ Ա. Բուդաղյանը շնորհակություն հայտնելով մասնակիցներին և կարևորելով գործընկերների և բոլոր շահակիցների հետ հանդիպումները և քննարկումները։