Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիր Յուրի Չերնովն այս տարի ևս կդասախոսի ԵՊԲՀ-ում

Օրեր

Ժամեր

Րոպեներ

«Արհեստական ​​բանականության օգտագործումը մանր մոտորիկայի նուրբ փոփոխությունների հայտնաբերման համար տարբեր հիվանդությունների պատճառով» թեմայով դասախոսություն կանցկացվի բժշկական համալսարանում:

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, 5-րդ լսարանում (Գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ) կդասախոսի Շվեյցարիայից ժամանած անվանի մասնագետ, ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Չերնովը:

Մանր մոտորիկայի խանգարումները կարող են լինել ոչ միայն նյարդաբանական և հոգեկան հիվանդությունների (Պարկինսոնի հիվանդություն, դեմենցիա, դեպրեսիա), այլև մի շարք ֆիզիկական խնդիրների վաղ նշաններ:

Այսօր արհեստական ​​բանականության կիրառումը բացում է նոր հնարավորություններ. այն թույլ է տալիս բացահայտել և վերլուծել ամենաաննշան փոփոխությունները, ավտոմատացնել ախտորոշումը և մոնիթորինգը, և զգալիորեն բարելավել հիվանդությունների վաղ հայտնաբերման ճշգրտությունն ու արագությունը։

Այս առումով թեման արդիականություն է վայելում մասնագետների շրջանում և մեծ կարևորություն է ներկայացնում հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։

Դասախոսության մուտքն ազատ է։

Ամսաթիվ
09/10/2025
Ժամանակ
11:00
Վայր
ԵՊԲՀ, 5-րդ լսարանում (Գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ)

Կապ

Կիսվել