Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն:

Դասընթացի տևողությունը` 2024թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 18-ը

Դասերի օրերը` երեքշաբթի և չորեքշաբթի ՝ 16:00-19:00-ն

Մասնակիցների քանակը` մինչև 25

Դասավանդման լեզուն` հայերեն

Վայրը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Արժեքը՝ 120.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների և օրդինատորների համար՝ 80.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 26.09.2024 – 15.10.2024

Հավելենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 58 կրեդիտ (50 տեսական և 8 գործնական):

Հարցերի կամ այլ մանրամասների դեպքում կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 3-րդ հարկ): Հեռ. 010 301 000 (ներքին համար`308),  091 837 212: