«Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն»  հեռավար հավաստագրային դասընթաց

«Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն»  հեռավար հավաստագրային դասընթաց

«Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն»  թեմայով հեռավար (ZOOM հարթակ) հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

Դասընթացը նախատեսված է ավագ, միջին և կրտսեր խմբի բուժաշխատողների համար, որոնք նպատակ ունեն գիտելիքներ բժշկական գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Դասընթացին կարող են մասնակցել նաև բժշկական հաստատությունների կառավարման և կազմակերպման գործառույթներ իրականացնող պաշտոնյաններ, ինչպես նաև իրավական և որակի կառավարման  ստորաբաժանումների մասնագետներ։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր:   «Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն» հավաստագրային դասընթացը տրամադրում է.

  • Բժշկական գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրենսդրության, նորմատիվ ակտերի և իրավական պահանջների վերաբերյալ գիտելիք և հմտություններ։
  • Գործնական հմտություններ՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման և փոխանցման գործընթացների իրավական և էթիկական ապահովման համար։
  • Պացիենտների և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների մասին գիտելիք, ինչպես նաև տվյալների խախտման դեպքերի կանխարգելման և կառավարման կարողություններ։
  • Գիտելիքև հմտություն՝ ապահովելու պատշաճ իրավական վարքագիծ առողջապահական կառավարման և մասնագիտական գործունեության ընթացքում՝ խուսափելով կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվությունից։
  • Տեղեկացվածություն և գործնական կարողություն՝ կիրառելու տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի պահանջները կազմակերպության ներքին փաստաթղթաշրջանառության և որակի կառավարման համակարգում։

Ծրագրի բովանդակությունը

  1. Բժշկական գաղտնիքի հասկացությունը, բժշկական գաղտնիքի ապահովման համակարգը և օրենսդրությունը, բուժհաստատությունների և բուժաշխատողների պարտականությունները բժշկական գաղտնիքի պահպանման ոլորտում, բժշկական գաղտնիք պարունակող փաստթղթերի շրջանառության, լրացման և պահպանման կարգը, առանց պացիենտի համաձայնության բժշկական գաղտնիքի բացահայտման դեպքերն ու կարգը, պատասխանատվությունը բժշկական գաղտնիքի բացահայտելու համար։
  2. Անձնական տվյալների հասկացությունը, անձնական տվյալների պաշտպանության  ոլորտի օրենսդրությունը, իրավակիրառ և դատական պրակտիկան, անձնական տվյալները հավաքագրելու, պահպանելու, մշակելու, տրամադրելու և ոչընչացնելու կարգը։ Պատասխանատվությունը անձնական տվյալների ոլորտի օրենսդրության խախտման համար։ Առողջապահական համակարգում անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները։

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 6 տեսական կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն`2026թ. մարտի 16 և 18  (2 օր)
  • Դասերիօրերը` երկուշաբթի և չորեքշաբթի՝ 18:00-21:00 
  • Մասնակիցներիքանակը` մինչև 25
  • Դասավանդմանլեզուն` հայերեն
  • Վայրը`հեռավար (ZOOM հարակ)
  • Արժեքը՝ 15000 ՀՀ դրամ  

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Իրավական և որակի կառավարման ստորաբաժանումների մասնագետներ

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 02.03.2026 – 16.03.2026

Դիմումներն ընդունվում են ինչպես դեկանատում, այնպես էլ օնլայն:

Օնլայն դիմելու դեպքում լրացված դիմումը (դիմումի ձևը ներկայացված է հայտարարության վերջում), անձնագրի և դիպլոմի սկանավորված տարբերակներն անհրաժեշտ է ուղարկել info@ysmu.am էլ. փոստին:

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: