Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հավաստագրային հերթական դասընթացը` «Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով

Հավաստագրային հերթական դասընթացը` «Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով

«Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

«Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրային դասընթացը նախատեսված է ավագ բուժանձնակազմի, մարզիչների, դպրոցական առողջ ապրելակերպի դասընթացավարների, կլինիկական օրդինատորների,  հանրային սննդի կազմակերպիչների համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն սննդաբանության վերաբերյալ ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, կիրականացնեն անհատական և խմբային աշխատանքներ գործնական հմտություններն ամրապնդելու համար, կծանոթանան առցանց վստահելի աղբյուրներից օգտվելու սկզբունքներին:

Ծրագրի բովանդակությունը

  1. Էներգետիկ բալանս։ Նշանակությունը։ Հաշվարկի մեթոդները։ Սննդանյութեր։ Օրական պահանջներ։ Սննդային մակնշումների ընթերցում։ Առողջ սնվելու սկզբունքները․սննդային բուրգ, առողջ ափսե
  2. Մակրոնուտրիենտնե․նշանակությունը, օրական պահանջը, սննդային աղբյուրները
  3. Վիտամիններ, հանքային տարրեր, ջուր․նշանակությունը, աղբյուրները
  4. Սնունդը հղիության, կրծքով կերակրելու ընթացքում։ Սնունդը մանկական և դեռահասային տարիքում։ Սննդային վարքագիծ։ Սննդային ընտրության վրա ազդող գործոնները
  5. Ավելցուկային քաշ։ Թերքաշություն։ Քաշի կառավարման ժամանակակից մոտեցումները։
  6. Սնունդ և հիվանդություններ՝ արյան շրջանառության հիվանդություններ, ուռուցքներ, շաքարային դիաբետ, սննդային ալերգիաներ, լակտոզ և գլուտեն անտանելիություն
  7. Սննդային թունավորումներ։ Մանրէային և ոչ մանրէային։ Կանխարգելումը։
  8. Սպորտային սնունդ՝ ժամանակակից մոտեցումներ։ Սննդային հավելումներ։ Ֆունկցիոնալ սնունդ։

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից, ՇՄԶ 22 տեսական կրեդիտ (կրեդիտները տրամադրվելու են միայն բժիշկներին):

Մանրամասներ

  • Տևողություն`2025թ. հոկտեմբերի 20-ից – նոյեմբերի 12-ը
  • Դասերիօրերը` երկուշաբթի և չորեքշաբթի՝ 18:00-21:00 
  • Մասնակիցներիքանակը` մինչև 25
  • Դասավանդմանլեզուն` հայերեն
  • Վայրը` ZOOM հարթակ 
  • Արժեքը՝ 30․000 ՀՀ դրամ  

Թիրախային լսարան

  • Ավագ բուժանձնակազմ
  • Մարզիչներ
  • Առողջ ապրելակերպի դասընթացավարներ
  • Կլինիկական օրդինատորներ
  • Հանրային սննդի կազմակերպիչներ
  • Այլ մասնագետներ, ում հետաքրքիր է սննդաբանությունը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  • Դիմում
  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 06.10.2025 – 20.10.2025

Փաստաթղթերը ներկայացնել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ): Դիմումը լրացվում է դեկանատում:

Հարցերի դեպքում դիմել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: