ԵՊԲՀ շրջանավարտները և ավարտական կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու Պրահայի հետդիպլոմային բժշկական կրթության ինստիտուտի (IPVZ) Կարիերայի կենտրոնի աջակցությունից:
IPVZ-ն Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից անմիջականորեն կառավարվող կառույց է:
Այս հնարավորությունը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են Չեխիայում մասնագիտական զարգացմամբ կամ կլինիկական փորձի ձեռքբերմամբ:
Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ մեր շրջանավարտները.
*Դիպլոմի ճանաչում և լիցենզավորում. Մասնագիտական որակավորման հաստատման և աշխատանքային իրավունքի վերաբերյալ խորհրդատվություն:
*Որակավորման քննություններ. Նախապատրաստում չեխական բժշկական լիցենզավորման քննություններին (approbation):
*Լեզվական պատրաստվածություն. մասնագիտացված չեխերենի դասընթացներ բժիշկների, ատամնաբույժների և դեղագործների համար (A1-ից B2 մակարդակներ):
*Մասնագիտական ինտեգրում. տեղեկատվության տրամադրում Չեխիայի առողջապահական համակարգի և առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Գործընթացի մանրամասներ.
Անվճար ծառայություններ. Կարիերայի կենտրոնի կողմից մատուցվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններն անվճար են:
Ուսուցման ձևաչափը. Լեզվական դասընթացները և որոշ ուսումնական նյութեր հասանելի են առցանց ձևաչափով:
Լրացուցիչ տեղեկատվության և գրանցման համար կարող եք այցելել IPVZ Կարիերայի կենտրոնի պաշտոնական կայքէջը: