Մարտի 9-12-ը ժամը 13:00-16:30 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց:
Թիրախային լսարան` ավագ և միջին բուժաշխատողներ:
Մասնակիցներին կտրվի ՇՄԶ 7 տեսական և 6 գործնական կրեդիտ (13 ՇՄԶ կրեդիտ):
Գրանցվել նախօրոք` հետևյալ հղմամբ
Գրանցման հաստատումը կստանաք էլեկտրոնային նամակով:
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է
Ավագ և միջին բուժանձնակազմի համար 15.000 ՀՀ դրամ, ԵՊԲՀ աշխատակիցների համար` 10.000 ՀՀ դրամ:
Վճարումները և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը (անձնագրի և դիպլոմի պատճեններ ավագ բուժանձնակազմի համար` ինտերնատուրայի կամ օրդենատուրայի) իրականացվելու է նախապես մինչև մարտի 6-ը ներառյալ:
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջին: