Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերթական վարպետաց դասը բուժաշխատողների համար

Օրեր

Ժամեր

Րոպեներ

Հոկտեմբերի 13-ին և 14-ին, ժամը 11:00-16:30-ին ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների կանխարգելման միջոցառումները» թեմայով վարպետաց դաս:

Վարպետաց դասի նպատակն է` ուսուցանել բուժաշխատողներին բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման ընթացակարգերը և դրանց որակի գնահատման գործընթացները, ինչպես նաև նշանակությունը բժշկական միջամտություներով պայմանավորված վարակների կանխարգելման գործում, տիրապետել բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներին:

Թիրախային լսարան` բժիշկ-համաճարակաբաններ, բժիշկ-կոսմետոլոգներ, բժիշկ-ստոմատոլոգներ, բուժքույրեր:

Դասընթացը կրեդիտավորված է, որի համար ավագ բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 10 գործնական կրեդիտ, միջին բուժանձնակազմին` 5 ՇՄԶ գործնական կրեդիտ:

 ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է

(Ավագ բուժանձնակազմի համար 1 կրեդիտի արժեքը 1000 դրամ, միջին բուժանձնակազմինը`500 դրամ):

Վճարումները իրականացվելու են տեղում (ԵՊԲՀ դրամարկղ), խնդրում ենք մոտենալ մի փոքր շուտ`վճարումները ժամանակին կատարելու համար:

Գրանցվել նախապես հետևյալ հղմամբ`

https://ee.kobotoolbox.org/x/IRyPKTnC

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի և դիպլոմի պատճենները:

Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծականի ֆեյսբուքյան էջին:

Ամսաթիվ
13/10/2025
Ժամանակ
11:30
Վայր
Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճ

Կապ

Կիսվել