«Արհեստական բանականության օգտագործումը մանր մոտորիկայի նուրբ փոփոխությունների հայտնաբերման համար տարբեր հիվանդությունների պատճառով» թեմայով դասախոսություն կանցկացվի բժշկական համալսարանում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, 5-րդ լսարանում (Գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ) կդասախոսի Շվեյցարիայից ժամանած անվանի մասնագետ, ժամանակակից ձեռագրաբանության հիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Չերնովը:
Մանր մոտորիկայի խանգարումները կարող են լինել ոչ միայն նյարդաբանական և հոգեկան հիվանդությունների (Պարկինսոնի հիվանդություն, դեմենցիա, դեպրեսիա), այլև մի շարք ֆիզիկական խնդիրների վաղ նշաններ:
Այսօր արհեստական բանականության կիրառումը բացում է նոր հնարավորություններ. այն թույլ է տալիս բացահայտել և վերլուծել ամենաաննշան փոփոխությունները, ավտոմատացնել ախտորոշումը և մոնիթորինգը, և զգալիորեն բարելավել հիվանդությունների վաղ հայտնաբերման ճշգրտությունն ու արագությունը։
Այս առումով թեման արդիականություն է վայելում մասնագետների շրջանում և մեծ կարևորություն է ներկայացնում հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։
Դասախոսության մուտքն ազատ է։