Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ ապագա բժիշկները` վազքի մրցույթի մեդալակիրներ

Հնդիկ ապագա բժիշկները` վազքի մրցույթի մեդալակիրներ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված «Վիկսիտ Բհարատ» վազքի մրցույթին:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան անցկացված 5 կմ վազքի մարաթոնը համախմբել էր ավելի քան 120 մասնակցի, որոնցից 80-90-ը հնդիկ ապագա բժիշկներ էին։ Բժշկական համալսարանի բոլոր մասնակից ուսանողները հաջողությամբ անցան մարաթոնը և արժանացան մեդալների։

Մրցանակներ էին նախատեսված առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար՝ թե՛ տղաների, թե՛ աղջիկների կատեգորիաներում։

Հատկանշական է, որ վեցերորդ կուրսի ուսանողուհի Ռեյչել Ալիս Դ’Սոուզան զբաղեցրեց երրորդ տեղը։ Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ընդգծում է ուսանողների նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը՝ պատիվ բերելով համալսարանին։