Մանկաբուժության դպրոց. տեսականից՝ գործնական հմտություններ․ տեսանյութ

Մանկաբուժության դպրոց. տեսականից՝ գործնական հմտություններ․ տեսանյութ

Մանկաբուժության դպրոցը բժշկական համալսարանի փոքր, սակայն կարևոր ենթակառույցներից է, որի ստեղծման նպատակն է կանխել մանկաբույժ դառնալ ցանկացող ուսանողների թվի տարեցտարի նվազումը և ոլորտում կադրերի պակասը՝ բարձրացնելով մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն ու գրավչությունը։

Մանկաբուժության դպրոցի համակարգման շրջանակում են նաև մանկաբուժության կլինիկական օրդինատուրայի ծրագրերը, որոնք, ինչպես նախկինում, իրականացվում են բժշկական համալսարանի համապատասխան ամբիոնների, դասախոսական կազմի և կլինիկական բազաների միջոցով։

Փաստացի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ բժշկական բուհում ձևավորվել է մանկաբուժության դպրոց, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, փորձի փոխանակման հանդիպումներ, ինչպես նաև շրջանավարտների վերապատրաստման այցեր։

Ավելի մանրամասն` Լուրեր-ն է պատմել: