Հնդիկ ուսանողները մարտի 4-ին հավաքվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի Զեյթունի հանրակացարանում՝ նշելու Հոլին՝ գույների, ուրախության և միասնության վառ տոնը:
Միջոցառումը կազմակերպվել էր բուհի Ուսանողական խորհրդարանի կողմից: Ապագա բժիշկները վայելեցին գույների խաղը` կիսվելով տոնը խորհրդանշող բարեկամության և մշակութային միասնության ոգով։
Տոնական շունչը կրկնապատկեցին և շնորհավորական խոսք հղեցին Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը և Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին: Միջոցառման ընթացքում նրանք ցավակցություն հայտնեցին Իրանի ժողովրդին այս դժվարին ժամանակներում՝ փոխանցելով խաղաղության, համերաշխության և կարեկցանքի ուղերձ։
Տոնակատարությունն արտացոլում էր մշակութային բազմազանության, համակրանքի և միասնության արժեքները՝ ընդգծելով համալսարանի ուսանողների շրջանում տիրող ուժեղ համայնքային ոգին: