Ուսուցման պայմաններ
Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում կարող են սովորել սփյուռքահայ և օտարազգի քաղաքացիներ, որոնք ցանկանում են նախապատրաստվել բուհ ընդունվելու համար և ձախողել են ընդունելության քննությունները: Մեկամյա առկա ուսուցմամբ նախապատրաստական կրթական ծրագիրն ընդգրկում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինչպես նաև հայոց լեզու և անգլերեն լեզու առարկաները: Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Անգլերեն լեզվով ուսուցման համար նախատեսված է անգլերեն լեզվի իմացության մակարդակի նախնական ստուգում, և ըստ այդմ որոշվում է ուսանողների խումբը:
Նախապատրաստական ուսուցումը.
- Տրամադրում է օտարերկրյա ուսանողներին բժշկական բուհում սովորելու համար անհրաժեշտ նախաբուհական առարկաների նվազագույն ծավալը:
- Լրացնում է ուսանողների հիմնական կրթության բացերը:
- Ծանոթացնում է հետագա կրթության համար անհրաժեշտ ընդհանուր տերմինաբանությանը և բառապաշարին:
Նախապատրաստական ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք միաժամանակ հանդիսանում են առաջին կուրսի համար ընդունելության քննություններ: Նախապատրաստական ծրագրի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական):
Տարեկան ուսման վարձ.
- Սփյուռքահայերի համար հայերեն և ռուսերեն ուսուցում՝ 650 000 դրամ, անգլերեն ուսուցում՝ 1 000 000 դրամ
- Այլ օտարերկրացիների համար՝ ռուսերեն և անգլերեն ուսուցում՝ 1 200 000 դրամ
Նշումներ.
- Ընդունվելուց հետո Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:
- Ուսանողը պարտավոր է ունենալ ամենամյա բժշկական ապահովագրություն:
- Ցանկացողներին տրամադրվում է հանրակացարան:
Փաստաթղթերի ներկայացման կարգ
Հայտերը պետք է ներկայացվեն fs.emis.am կայքի միջոցով։ Դիմորդները պետք է գրանցվեն և լրացնեն պահանջվող տեղեկատվությունը։
Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնի աշխատակիցներ
Բաժնի պետ՝ Զարուհի Գևորգի Կալիկյան՝ բ.գ.թ., դոցենտ
Ավագ մասնագետ՝ Քրիստինա Աշոտի Կարապետյան
Ավագ մասնագետ՝ Էլեոնորա Վլադիմիրի Հովհաննիսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասցե՝
ՀՀ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2.
Հեռ: +37410 599 647, +37410 599 646
E-mail: secretariat@escs.am
URL: www.edu.am
Երևանի պետական բժշկական համալսարանի հասցե՝
ՀՀ 0025, Երևան, Կորյունի փ. 2.
Հեռ: +37410301060, +37410529605,
E-mail: premedical@yandex.ru, info@ysmu.am
URL: www.ysmu.am