EBSCO ընկերության գիտական և կրթական էլեկտրոնային ռեսուրսներ
Երևանի պետական բժշկական համալսարանի հարգելի սովորողներ և դասախոսներ,
Տեղեկացնում ենք, որ մեր համալսարանը ստացել է հասանելիություն EBSCO ընկերության գիտական և կրթական էլեկտրոնային ռեսուրսներին:
Այս պահի դրությամբ ԵՊԲՀ բոլոր սովորողներին և աֆիլացված աշխատակիցներին հասանելի են հետևյալ ռեսուրսները.
- Medline Ultimate՝ «Medline» տվյալների շտեմարանների ամենաբարձր տարբերակի բժշկական գիտական հրապարակումների բազա: Այս տվյալների բազան պարունակում է 3105 լրիվ տեքստային գիտական ամսագիր (ներառյալ 1650 փակ հասանելիությամբ հրապարակում՝ ընթացիկ ամբողջական տեքստով, որոնցից 1550-ն ինդեքսավորված է Scopus-ում կամ Web of Science-ում): Տվյալների բազայի գիտական բովանդակությունը ներկայացված է արտասահմանյան առաջատար հրատարակչությունների կողմից, ինչպիսիք են Springer Nature, Wiley-Blackwell, Taylor & Francis, John Wiley & Sons, BioMed Central, Oxford University Press, Sage Publications, Karger AG, Hindawi Limited, Elsevier B.V. և շատ ուրիշներ։ Տվյալների բազայում ներկայացված հիմնական առարկայական ոլորտները ներառում են կենսագիտության, կենսաբժշկության, առողջապահության կառավարման և բժշկության ընդհանուր հարցեր, ինչպես նաև բիոինժեներություն, մոլեկուլային և բջջային կենսաբանություն, գենետիկա և այլն: Բացի այդ, Medline Ultimate-ը ներառում է ԱՄՆ Բժշկության ազգային գրադարանի կողմից մշակված բժշկական առարկայական ռուբրիկատոր՝ MeSH (Բժշկական առարկայական գլխագրեր):
- eBooks Medical Subscription Collection՝ էլեկտրոնային գրքերի ամբողջական տեքստային հավաքածու բժշկական մասնագետների և բժշկական բուհերի ուսանողների համար, որը ներառում է ավելի քան 4200 գիրք առաջատար արտասահմանյան հրատարակչություններից՝ HCPro, McGraw-Hill Education, Oxford University Press, Thieme Medical Publishing Inc. և այլն, վիրաբուժության, գինեկոլոգիայի և մանկաբարձության, թերապիայի, մաշկաբանության, ակնաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, ֆարմակոլոգիայի, մանկաբուժության և բժշկության այլ ոլորտներում։
- Scientific & Medical Art Imagebase՝ բժշկական պատկերների, նկարազարդումների և այլ մեդիա ֆայլերի հավաքածու ավելի քան 20 բժշկական ուղղություններով, ինչպիսիք են անատոմիան, կենսաբանությունը, հյուսվածքաբանությունը, հիվանդությունները, պաթոլոգիան, հոգեբանությունը, վնասվածքաբանությունը, վիրաբուժությունը, սաղմնաբանությունը և այլն: Ռեսուրսը պարունակում է ավելի քան 24000 բժշկական պատկեր, ավելի քան 1200 անիմացիոն նյութ, 250+ մենագրական նյութ, 43 վերապատրաստման պատրաստի ծրագիր։ Հարթակը ներառում է 14 տարբեր լեզուներ (ներառյալ ռուսերենը), դրա ֆունկցիոնալությունը հնարավորություն է տալիս նախադիտել պատկերները, օգտատերերի մեկնաբանությունները և պարունակում է նյութեր խմբագրելու և տարածելու գործիքներ:
- Dynamed-ն ապացույցների վրա հիմնված բժշկության ռեսուրս է, որն ապահովում է արագ հասանելիություն տվյալ ոլորտի փորձագետների կողմից հաստատված ապացույցների վրա հիմնված տեղեկատվությանը: Ռեսուրսը պարունակում է գիտական հոդվածների ակնարկներ և վերլուծություններ, բժշկական պրակտիկայի լավագույն ապացույցներ, օրինակներ առաջատար փորձագետների պրակտիկայից, բուժման վերաբերյալ առաջարկություններ՝ ապացույցների մակարդակի գնահատմամբ (բարձր, միջին, ցածր):
Բոլոր ռեսուրսները հասանելի են անսահմանափակ թվով օգտվողների կողմից միաժամանակ դիտելու և ներբեռնելու համար:
Ռեսուրսներ մուտք գործելու համար անհրաժեշտ է օգտագործել հետևյալ հղումը. https://search.ebscohost.com
Մուտքն ապահովվում է ԵՊԲՀ կամպուսում՝ IP հասցեի միջոցով։