Մելիք Ռազմիկի Սողոմոնյան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2018թ. «Բուժհաստատությունների կառավարում» ուսումնական ծրագիր, Հանրային առողջության ֆակուլտետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևան.

2014թ. Հայ ռուսական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա (Իրավունք ԺԲ.00.05), Երևան.

2004թ. «Օրենսդրության բարեփոխումներ և զարգացում» ուսումնական ծրագիր, Հունգարիայի պառլամենտ, Բուդապեշտ.

2003թ. «Օրենսդրության զարգացում» վերապատրաստման ծրագիր, Գերմանիայի Բուդեսթագի գիտական ծառայություն, Բեռլին.

1994թ. «Իրավունքի մագիստրոս», Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ, Երևան.

1989-1990թ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության ֆակուլտետ.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահական իրավունք, կրթության իրավունք, կորպորատիվ իրավունք, կառավարում.

ԱՇԽԱՏԱՆՔ

2012 թվականից ԵՊԲՀ «Առողջապահական իրավունքի» խմբի ղեկավար, դասախոս.

2006 թվականից ԵՊԲՀ Իրավաբանական բաժնի պետ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2011-2019թ. «Օմբուդսմեն» իրավաբանական ընկերության նախագահ.

2011-2012թ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Իրավաբանական ծառայության պետ.

2007-2012թ. ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի իրավագիտության դասախոս, ավագ դասախոս.

2004-2006թ. ԵՊԲՀ իրավախորհրդական.

2005-2007թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի մասնագիտական պատասխանատու.

2004-2010թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի «Կորպորատիվ իրավունք», «Իրավական բարեփոխումներ» առարկաների դասախոս.

2002-2004թ. ՀՀ Ազգային ժողովի Իրավաբանական վարչության քաղաքացիական և տնտեսական օրենսդրության փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ.

1997-1999թ. «Բանկիր» ընկերության գործադիր տնօրեն.

1994-1995թ. «Էրեբունի» առևտրային բանկի մասնաճյուղի կառավարիչ.

1991-1994թ. «Էրեբունի» առևտրային բանկի իրավախորհրդատու.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2019 թվականից Առողջապահական իրավունքի դպրոցի նախագահ.

2012 թվականից ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ.

2010 թվականից ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի անդամ.

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2012-2023թ. «Առողջապահական իրավունք» դասախոսությունների ժողովածուի հեղինակ (ԵՊԲՀ).

2017թ. Իրավաբանական հանրագիտարանի համահեղինակ («Вектор науки» Тольяттинского Государственного Университета, ԱԳ 0.150).

2017թ. «Իրավաբանական անձինք որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ» աշխատության հեղինակ (Հայ ռուսական համալսարան).

2015թ. «Կորպորացիաների քրեական պատասխանատվության հիմնախնդիրները» գիտական հոդվածի հեղինակ («Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդես).

2012թ. «Հայաստանի իրավական բարեփոխումները և հիմնախնդիրները» գիտական հոդվածի հեղինակ («Արդարադատություն» հանդես).

1999-2004թ. օրենքների նախագծերի հեղինակ և համահեղինակ (ՀՀ Ազգային ժողով).

1999-2003թ. «Կաճառ» իրավագիտության զարգացման և բարեփոխումների ծրագրի դասախոս.

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

2016թ. ՀՀ Պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալ.

2015թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարի պատվոգիր.

2015թ. ՀՀ Պաշտպանության նախարարի հոբելյանական մեդալ.

2012թ. ՀՀ Պաշտպանության նախարարության «ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետի շնորհակալագիր».

2010թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր.

2010թ. ԵՊԲՀ արծաթե մեդալ.

1999թ. «Միջնորդ դատավորի» կոչում, ԱԻԴ.

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծառայություն զինված ուժերում, ՀՀ.

Ռուսերեն լեզվի գերազանց, գերմաներեն և անգլերեն լեզուների միջին իմացություն.

Տեղեկատվական տեխնոլոգիաների հմտություններ.

Հետաքրքրություններ` գեղանկարչություն.

Էլփոստ. lawysmu@gmail.com