Ներհամալսարանական մրցույթի առաջին փուլը. հաղթող ապագա ստոմատոլոգը կմեկնի Իտալիա

Ներհամալսարանական մրցույթի առաջին փուլը. հաղթող ապագա ստոմատոլոգը կմեկնի Իտալիա

Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում նախորդ ուրբաթ ուսանողական մթնոլորտ էր, մրցույթ:

Մրցույթին նախորդել էր դասախոսություն, որը վարեցին Իտալիայից ժամանած հյուրերը` ի դեմս մրցույթի կազմակերպիչ Insieme Ադեմիայի հիամնադիր Յանա Դոստալովայի և Իտալիայի Չիետի-Պեսարա համալսարանի դասախոս և ատամների մորֆոլոգիայի  փորձագետ Դանիելե Ռոնդոնիի:

Միջոցառումը նախապատմություն ունի: 2023 թվականի սեպտեմբերին Իտալիայի Չիետիի համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում կայացել էր միջազգային մրցույթ Եվրոպական շուրջ 20 համալսարանների  ուսանողների միջև՝ JAT կազմակերպության հովանավորությամբ, նվիրված էսթետիկ ռեստավրացիային:

Այդ մրցույթին առաջին անգամ մասնակցեց նաև ԵՊԲՀ-ի ուսանող Եսայի Ասատրյանը, ով սովորում է 4-րդ կուրսում և օլիմպիադայի առաջին ներհամալսարանական փուլում ճանաչվել էր հաղթող:

Մրցույթի ներհամալսարանական փուլն իրականացվել է ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում` ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ջանքերով և անմիջական կազմակերպմամբ: Բոլոր մասնակիցներն էլ բարձր մակարդակով պատրաստված ուսանողներ էին, որոնց համար այս մրցույթը փորձի փոխանակման մեծ հնարավորություն էր:  Այս միջոցառումը կարող է լինել շարունակական և կազմակերպվել տարին մեկ անգամ, որին հնարավորություն ունեն մասնակցելու  նաև մեր բուհի ուսանողները:

«Insieme ակադեմիան, որը հովանավորում է կրթության բնագավառում դրամաշնորհային ծրագրեր, կազմակերպում է այս մրցույթը ստոմատոլոգիական ֆակուլտետի նախադիպլոմային կրթության ուսանողների համար Եվրոպայի շատ ու շատ համալսարաններում և ամեն տարի համալսարանների թիվն ավելանում է: Եվրոպայում այս ծրագիրն արդեն 20 տարվա պատմություն ունի»,-մանրամասնում է Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,  Ստոմատոլոգիական գիտակրթական կլինիկական թիվ 1 կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգ Աննա Վարդանյանը` ընդգծելով, որ ծրագրին մասնակցող  յուրաքանչյուր համալսարանում կազմակերպվում է ներհամալսարանական մրցույթային փուլը, որը և տեղի ունեցավ ապրիլի 19-ին:

Մասնակցում էր երրորդ, չորրորդ և հինգերորդ կուրսերից 20 ուսանող, որոնք դասախոսի համապատասխան ծանոթացումից  հետո անցնում են գործնական փուլին, կատարվում են էսթետիկ ռեստավրացիաներ:

«Անանուն ընտրվում է գործնական լավագույն աշխատանքը և այդ ուսանողը մեկնում է Իտալիա և իր նման հաղթած մյուս եվրոպական համալսարանների միջև կազմակերպվում է  մրցույթ, որի հաղթողը հնարավորություն է  ստանում երկու ամիս սովորել այդ բուհում: Նախքան ներբուհական մրցույթը` իտալացի մասնագետը ապագա ստոմատոլոգներին ներկայացրեց ատամների վերականգնման տեխնիկան, էսթետիկ ռեստավրացիաների առանձնահատկությունները»,- տեղեկացրեց Աննա Վարդանյանը:

Ուսանողներին տրամադրվել էին նյութեր և գործիքներ, որից հետո նրանք կատարեցին էսթետիկ ռեստավրացիա:  Այնուհետև ժուրին՝ ի դեմս ամբիոնի վարիչի  և Իտալիայի  հյուրերի, ընտրեցին հինգ լավագույն  աշխատանքներ, որոնք կանցնեն երկրորդ փուլ: