Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրա ընդունելության առավելություններն ու հնարավորությունները

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրա ընդունելության առավելություններն ու հնարավորությունները

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրին`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիք հանրային առողջության, առողջապահության կազմակերպման և կառավարման վերաբերյալ:

Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը ձևավորված է ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից և հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, Clean Choice  և այլն):

Ֆակուլտետն ունի 5 անվճար տեղ: Ընդունելության դիմումներն ընդունվելու են 2024թ.  հունիսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2024թ-ի հունիսի 17-ից մինչև հուլիսի 04-ը ներառյալ:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով):

 Մագիստրոսական ծրագրի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են շաբաթական 3 անգամ, երկու հերթով` 09:00-13:00 և 15:00-19:00: Դասերի հերթն ընտրում է ուսանողը:

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2024թ-ի հունիսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը նեռարյալ: Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2024թ-ի հունիսի 17-ից մինչև հուլիսի 4-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Չորս լուսանկար ( 3х4 )
  3. Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճեն): Եթե դիպլոմը դեռ տրված չէ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ուսումնական հաստատությունից դիպլոմը տրամադրելու ժամկետի և ՄՈԳ-ի վերաբերյալ:
  4. Անձնագիր (բնօրինակ և պատճեն)
  5. Ինքնակենսագրական
  6. Արտոնություններից օգտվելու համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ֆակուլտետի դեկանատ՝  010 301-000 (ներքին համար`308); 091 837-212; 093 558-750 (Viber, Whats App):