Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում»  մագիստրոսական ծրագրի ընդունելություն

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը տրամադրում է.

  • Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարկեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ

Դասընթացները վարելու են թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ծրագրի ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիտրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):

Մանրամասներ

  • Տևողություն`1 ուս. տարի (սեպտեմբեր-հուլիս)
  • Դասերի օրերը`ուրբաթ և շաբաթ՝ 14:30-20:30 (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին)
  • Մասնակիցների քանակը`30-35
  • Ուսման վարձը` 1 000 000 դրամ (վճարումը ամսական կամ կիսամյակային)
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Դիմորդներ` կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ
  • Վայրը`Երևանի պետական բժշկական համալսարան 

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Ընդունելության պահանջներ

  • Կրթություն` բարձրագույն կրթության դիպլոմ
  • Աշխատանքային փորձ` առնվազն 2 տարի

Ընդունելության գործընթաց

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2024թ-ի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 28-ը: Ընդունելությունը կանցկացվի ներկայացված փաստաթղթերի և հարցազրույցի հիման վրա: 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճեն)
  3. Անձնագիր (բնօրինակ և պատճեն)
  4. Ինքնակենսագրական (CV)
  5. 4 լուսանկար (3×4 չափի)
  6. Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  010 301-000 (ներքին համար`308); 091 837-212; 093 558-750 (Viber, What’s App):