Վարձաչափեր 2026-2027
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ (2026-2027թթ)
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսման վճարի չափերը 
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի բարձրագույն կրթության անընդհատ և ինտեգրված 6 տարի տևողությամբ «Բուժական գործ» կրթական ծրագրի ուսուցման համար սահմանվում են հետևյալ վճարի չափերը.
1) «Բուժական գործ» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 21.670 (քսանմեկ հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
2) «Բուժական գործ» ռուսերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ և մեկ կրեդիտի արժեք` 33.350 (երեսուներեք հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3) «Բուժական գործ» անգլերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 2.600.000 (երկու միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 43.340 (քառասուներեք հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսման վճարի չափերը 
Ստոմատոլոգիական ֆակուլտետի բարձրագույն կրթության անընդհատ և ինտեգրված 5 տարի տևողությամբ «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրի ուսուցման համար սահմանվում են հետևյալ վճարի չափերը.
1) «Ստոմատոլոգիա» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 16.670 (տասնվեց հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
2) «Ստոմատոլոգիա» ռուսերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ և մեկ կրեդիտի արժեք` 33.350 (երեսուներեք հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3) «Ստոմատոլոգիա» անգլերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 2.600.000 (երկու միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 43.340 (քառասուներեք հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Դեղագիտական ֆակուլտետի ուսման վճարի չափերը 
1. Դեղագիական ֆակուլտետի բարձրագույն կրթության 4 տարի տևողությամբ «Դեղագիտության բակալավր» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 10.000 (տաս հազար) ՀՀ դրամ:
2. Դեղագիտական ֆակուլտետի բարձրագույն կրթության 1 տարի տևողությամբ «Դեղագիտության մագիստրոս» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 10.840 (տաս հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
3. Դեղագիական ֆակուլտետի բարձրագույն կրթության 4 տարի տևողությամբ «Դեղագիտության բակալավր» ռուսերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար
4
սահմանվում է` 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ:
4. Դեղագիտական ֆակուլտետի բարձրագույն կրթության 1 տարի տևողությամբ «Դեղագիտության մագիստրոս» ռուսերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է 1.250.000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 20.840 (քսան հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
5. Դեղագիական ֆակուլտետի բարձրագույն կրթության 4 տարի տևողությամբ «Դեղագիտության բակալավր» անգլերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 2.100.000 (երկու միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:
6. Դեղագիտական ֆակուլտետի բարձրագույն կրթության 1 տարի տևողությամբ «Դեղագիտության մագիստրոս» անգլերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է 2.200.000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 36.670 (երեսունվեց հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
Հանրային առողջության ֆակուլտետի ուսման վճարի չափերը 
Հանրային առողջության ֆակուլտետի բարձրագույն կրթության մագիստրատուրայի 1.5 տարի տևողությամբ կրթական ծրագրերի ուսուցման համար սահմանվում են հետևյալ վճարի չափերը.
1) «Առողջապահության կազմակերպում և կառավարում» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 8.340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
2) «Շրջակա միջավայրի հիգիենա» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 8.340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
3) «Համաճարակաբանություն» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 8.340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Հանրային առողջության ֆակուլտետի բարձրագույն կրթության մագիստրատուրայի 1 տարի տևողությամբ «Բուժհաստատությունների կառավարում» հայերեն ուսուցմամբ կրթական ծրագրում սովորողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ուսման վճարի չափ և մեկ կրեդիտի արժեք` 16.670 (տասնվեց հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
Կլինիկական օրդինատուրայի սովորողների ուսման վճարի չափերը 
Համալսարանի կլինիկական օրդինատուրայում հայերեն ուսուցմամբ սովորողների մեկ տարվա համար սահմանվում են հետևյալ տարեկան ուսման վճարի չափերը.
450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
Հիմնական մասնագիտություն
1) համաճարակաբանություն
2) ախտաբանություն,
Նեղ մասնագիտություն
1) այրվածքաբանություն,
2) բժշկական թունաբանություն:
600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
Հիմնական մասնագիտություն
1) արյունաբանություն,
2) մանկաբուժություն
3) մանկական արյունաբանություն,
4) մանկական նյարդաբանություն,
5) մանկական ստոմատոլոգիա,
6) մանկական սրտաբանություն,
7) մանկական ֆիզիկական և վերականգնողական բժշկություն,
8) մանկական վիրաբուժություն,
9) մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
10) բժշկական մանրէաբանություն,
11) նեոնատոլոգիա,
12) ֆիզիկական և վերականգնողական բժշկություն,
Նեղ մասնագիտություն
1) զարգացման մանկաբուժություն,
2) մանկական գաստրոէնտերոլոգիա
3) մանկական դիմածնոտային վիրաբուժություն,
4) մանկականներզատաբանություն
5) մանկականվարակայինհիվանդություններ
6) մանկականկլինիկականիմունոլոգիաևալերգոլոգիա
7) երեխաներիևդառահասներիհոգեբուժություն
8) մանկական մաշկաբանություն,
9) մանկական երիկամաբանություն
10) մանկական թոքաբանություն
11) մանկական ռևմատոլոգիա
12) կախվածությունների բժշկություն
13) մանկական ակնաբանություն
14) մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
15) մանկական գինեկոլոգիա
16) մանկական նյարդավիրաբուժություն
17) մանկական քիթկոկորդականջաբանություն
18) տրանսֆուզոլոգիա և արյանպաշարում
19) ֆիզիոթերապիա
20) մանկական ուրոլոգիա,
21) մանկական կրծքային վիրաբուժություն,
22) ինտենսիվ բժշկություն (թերապիա):
700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
Հիմնական մասնագիտություն
1)անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա
2) բժշկական գենետիկա
3) ընտանեկան բժշկություն,
4) վարակային հիվանդություններ
5) հոգեբուժություն
6) ներքին հիվանդություններ
7) անհետաձգելի բժշկություն
8) ուռուցքաբանություն
Նեղ մասնագիտություն
1) աղեստամոքսաբանություն և լյարդաբանություն,
2) կլինիկական դեղաբանություն,
3) ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա,
4) հոգեթերապիա
5) երիկամաբանություն
6) թոքաբանություն
7) ռևմատոլոգիա
8) աղեստամոքսաբանություն և լյարդաբանություն,
9) սպորտային բժշկություն:
850.000 (ու )թհարյուրհիսունհազար ՀՀ դրամհետևյալ մասնագիտություններիհամար՝
Հիմնական մասնագիտություն
1) անոթային վիրաբուժություն
2) դատաբժշկական փորձաքննություն
3) լաբորատոր գենետիկա
4) կլինիկական լաբորատոր ախտորոշում
5) կրծքային վիրաբուժություն
6) մաշկաբանություն և սեռավարակաբանություն
7) նյարդաբանություն
8) նյարդավիրաբուժություն
9) սրտաբանություն
10) սրտային վիրաբուժություն:
Նեղ մասնագիտություն
1) ներզատաբանություն
2) կոլոռեկտալ վիրաբուժություն
3) սեռախտաբանություն
950.000 (ինը )հարյուրհիսունհազար ՀՀ դրամհետևյալ մասնագիտություններիհամար՝
Հիմնական մասնագիտություն
1) ակնաբանություն
2) դիմածնոտային վիրաբուժություն
3) որովայնային վիրաբուժություն
4) ուրոլոգիա
5) պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն
6) վնասվածքաբանություն և օրթոպեդիա
7) քիթկոկորդականջաբանություն:
Նեղ մասնագիտություն
1) թերապևտիկ ստոմատոլոգիա
2) էնդոկրին վիրաբուժություն:
1.150.000 ( մեկմիլիոն հարյուր )հիսունհազար ՀՀ դրամհետևյալ մասնագիտութ յուններիհամար՝
Հիմնական մասնագիտություն
1) ընդհանուր ստոմատոլոգիա
2) ռադիոլոգիա
3) մանկաբարձություն և գինեկոլոգիա
4) օրթոդոնտիա
Նեղ մասնագիտություն
1) վիրաբուժական ստոմատոլոգիա
2) օրթոպեդիկ ստոմատոլոգիա:
1.000.000 ( մեկմիլիոն) ՀՀ դրամ հետևյալ մասնագիտությունների համար՝
Նեղ մասնագիտություն
1) էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն
2) ինտերվենցիոն սրտաբանություն
3) վերարտադրողական բժշկություն (ռեպրոդուկտոլոգիա)
4) բժշկական կոսմետոլոգիա
5) պարօդոնտոլոգիա:
1.300.000 (մեկ միլիոն 3 հարյուր հազար) ՀՀ դրամ ռենտգեն-էնդովասկուլյառ վիրաբուժություն (էնդովասկուլյառ անոթային վիրաբուժություն) նեղ մասնագիտություն:
Կլինիկական օրդինատուրայում երկրորդ մասնագիտությամբ կրթությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով, բացառությամբ նպատակային տեղերում սովորող կլինիկական օրդինատորների:
Կլինիկական օրդինատուրայի (ռեզիդենտուրայի) սովորողների օտար լեզուներով ուսման վճարի չափերը
Համալսարանի կլինիկական օրդինատուրայում ռուսերեն ուսուցմամբ սովորողների մեկ տարվա բոլոր մասնագիտությունների համար սահմանվում է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
Համալսարանի կլինիկական օրդինատուրայում անգլերեն ուսուցմամբ սովորողների մեկ տարվա բոլոր մասնագիտությունների համար սահմանվում է` 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՈւՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ 
1. Համալսարանի ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի սովորողների, հայցորդների (այսուհետ՝ հետազոտողներ) հայերեն առկա ուսուցման համար սահմանվում է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ տարեկան վճարի չափ: Սույն մասով սահմանված անձանց համար տարեկան ուսման վճար չի սահմանվում, եթե վերջիններս Համալսարանի աշխատող կամ զինծառայող հետազոտողներ են կամ Համալսարանի հետ կնքել են գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու և համագործակցության մասին պայմանագիր:
2. Հետազոտողների հայերեն հեռակա ուսուցման և հետազոտող հայցորդների հայերեն ուսուցման համար սահմանվում է 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վճարի չափ: Սույն մասով սահմանված անձանց համար տարեկան ուսման վճար չի սահմանվում, եթե վերջիններս Համալսարանի աշխատող կամ զինծառայող հետազոտողներ են:
3. Հետազոտողների օտար լեզուներով առկա ուսուցման համար, այդ թվում «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» ընդունված ասպիրանտների համար սահմանվում է 2.400.000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
4. Հետազոտողների օտար լեզուներով հեռակա ուսուցման համար, այդ թվում «ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով» ընդունված ասպիրանտների համար սահմանվում է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
5. Հետազոտողի կրեդիտային համակարգով հայերեն ուսուցման համար սահմանվում են վճարի հետևյալ չափերը.
1) ընդհանուր ուսումնական կրթամաս (20 կրեդիտ)՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ,
2) մասնագիտական ուսումնական կրթամաս (20 կրեդիտ)՝ 75.000 (յոթանա- սունհինգ հազար) ՀՀ դրամ:
6. Հետազոտողի կրեդիտային համակարգով օտար լեզվով ուսուցման համար սահմանվում են վճարի հետևյալ չափերը՝
1) ընդհանուր ուսումնական կրթամաս (16 կրեդիտ)՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) մասնագիտական ուսումնական կրթամաս (21 կրեդիտ)՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
7. Համալսարանի Էթիկայի կոմիտեի փորձաքննության համար սահմանվում են միանվագ վճարի հետևյալ չափերը՝
1) անհատ հետազոտողների համար՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ,
2) կազմակերպությունների համար՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
8. Համալսարանում հետազոտողի որակավորման քննություններին մասնակցելու համար սահմանվում են միանվագ վճարի հետևյալ չափերը՝
1) որակավորման քննությունների ընդհանուր կրթական առարկաների համար՝ օտար լեզու և ինֆորմատիկա՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ,
2) մասնագիտական առարկաների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
9. Համալսարանի աշխատողների և Համալսարանի վճարովի համակարգի հետազոտողների համար որակավորման քննություններն ու Էթիկայի կոմիտեի փորձաքննությունն անվճար են:
10. Միայն նախնական փորձաքննության համար սահմանվում է 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վճարի չափը:
11. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հետազոտողների ուսման վճարի չափերով են վճարում հետևյալ հանգամանք ունեցող հետազոտողները՝
1) Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված ու բնակվող հայազգի հետազոտողները,
2) Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած հայազգի հետազոտողները,
3) ծագումով հայ օտարերկրյա քաղաքացի հետազոտողները, որոնց մշտական բնակությունը օտարերկրյա պետությունում վտանգված է (առկա է կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ):
ՔՈԼԵՋԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ 
1. Համալսարանի քոլեջում 2024-2025 ուսումնական տարվանից միջնակարգ (լրիվ) և հիմնական ընդհանուր կրթության հիմքով վճարովի համակարգ ընդունված ուսանողների (բացառությամբ «Դեղագործություն» մասնագիտությամբ) մեկ ուսումնական տարվա հայերեն լեզվով ուսուցման համար սահմանվում է 630.000 (վեց հարյուր երեսուն հազար) դրամ ուսման վճարի չափ:
2. Համալսարանի քոլեջում 2023-2024 ուսումնական տարվա` միջնակարգ (լրիվ) և հիմնական ընդհանուր կրթության հիմքով վճարովի համակարգ ընդունված մասնագիտություններով, այդ թվում դեղագործություն մասնագիտությամբ ուսանողների մեկ ուսումնական տարվա հայերեն լեզվով ուսուցման համար սահմանվում է 490.000 (չորս հարյուր ինսուն հազար) դրամ ուսման վճարի չափ:
3. Համալսարանի քոլեջում 2021-2022 ուսումնական տարվանից 2023-2024 ուսումնական տարին միջնակարգ (լրիվ) և հիմնական ընդհանուր կրթության հիմքով վճարովի համակարգ ընդունված ուսանողների մեկ ուսումնական տարվա հայերեն լեզվով ուսուցման համար սահմանվում է 340.000 (երեք հարյուր քառասուն հազար) դրամ ուսման վճարի չափ:
4. Սույն հոդվածով սահմանված ուսման վճարի չափերը չեն տարածվում «Բուժակ» մասնագիտությամբ ուսանողների վրա:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ 
Համալսարանի նախապատրաստական դասընթացներում սովորող հայազգի օտարերկրյա քաղաքացի ուսանողների մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է՝
1) հայերեն և ռուսերեն ուսուցում՝ 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ,
2) անգլերեն ուսուցում՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ուսման վճարի չափ:
Նախապատրաստական դասընթացներում սովորող օտարերկրյա քաղաքացի ուսանողների անգլերեն և ռուսերեն լեզուներով ուսուցման մեկ ուսումնական տարվա համար սահմանվում է 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ուսման վճարի չափ:
Համալսարանի նախապատրաստական բաժնից 2021-2022 ուսումնական տարում Համալսարան ընդունված ուսանողների վրա տարածվում է մինչև 2021-2022 ուսումնական տարին Համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանված ուսման վճարի չափերը: