«Մասնագետ» ծրագիրն ունեցել է ավելի քան 1300 մասնակից

«Մասնագետ» ծրագիրն ունեցել է ավելի քան 1300 մասնակից

Կարիերայի զարգացման կենտրոնի «Մասնագետ» ծրագիրն այս ուսումնական տարում ունեցել է ավելի քան 1300 մասնակից։

Ծրագիրը նպատակ ունի հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին կողմնորոշել ապագա մասնագիտության ընտրության հարցում։

Առաջին օգնության հմտություններից մինչև շրջայց համալսարանի թանգարանում՝ օրը բժշկականում բոլոր մասնակիցների համար ամեն անգամ հագեցած է։